Ի՞նչ է հայտնաբերվել Պուտինի աշխատասենյակում (լուսանկար)
LifestyleShabat.am-ը գրում է.
Սոցիալական կայքերից օգտվողները ուսումնասիրելով Պուտինի գրասենյակի լուսանկարը հայտնաբերել են ճառագայթող սարք, որը կանխում է ինֆեկցիոն մի շարք հիվանդություններ:
Hi-Tech Mail.Ru-ի փորձագետների կարծիքով՝ կադրում հայտնված սարքը «Դեզար-7» ճառագայթող սարք է, որն արտադրում է ռուսական «Կրոնտ» ընկերությունը: Արտադրողի կայքում նշված է, որ սարքը նախատեսված է մարդկանց ներկայությամբ օդը վարակազերծելու համար: Սարքի գինը 13 100 ռուբլի է:
Նման տեսակի ճառագայթող սարքն օգտագործվում է գրիպի, տուբերկուլյոզի, դիֆտերիայի, ատիպիկ թոքաբորբի ու մի շարք այլ վտանգավոր վարակների պրոֆիլակտիկայի համար:
