Ադրբեջանի ԿԲ-ի եւ Նավթի հիմնադրամի արտարաժույթի պահուստներն արագորեն հալվում են
EconomicsԱդրբեջանի կենտրոնական բանկը եւ Նավթի հիմնադրամը 2016 թվականի 2,5 ամսում բանկերին 2,1 մլրդ դոլար են վաճառել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելովmarja.az կայքը, տարվա սկզբից մինչև այժմ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ԿԲ-ի կազմակերպած աճուրդների միջոցով բանկերին վաճառել է 1 մլրդ 145 մլն 600 հազար դոլար: Նավթի հիմնադրամը հունվարին վաճառել է 600 մլն դոլար, փետրվարին` 177,5 մլն դոլար, մարտին` 368,1 մլն դոլար:
ԿԲ-ն եւս իր պահուստից աճուրդների միոջոցով վաճառել է 990,4 մլն դոլար: Անցյալ տարվա վերջին ԿԲ-ի արտարժույթի պահուստը կազմել էր 5 մլրդ 16,7 մլն դոլար, իսկ փետրվարի վերջին այն հասել է 4 մլրդ 26,3 մլն դոլարի:
«Այս տարվա անցած ժամանակաշրջանում աճուրդների միջոցով ԿԲ-ն եւ Նավթի հիմնադրամը բանկերին 2 մլրդ 136 մլն դոլար են վաճառել, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի արտարժույթի պահուստն արագորեն հալվում է, -հայտնում է Ադրբեջանի կառավարության ֆինանսական կայքը: