Ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 50 անդամ է սպանվել
International news«Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դիրքերի ուղղությամբ ամերիկյան օդուժի ռմբակոծության հետևանքով սեպտեմբերի 23-ին սպանված զինյալների թիվը հասել է 50-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղեկություններ կան, որ զոհվել է նաև 8 քաղաքացի, այդ թվում՝ 3 երեխա: Իդլեբի շրջանում ռմբակոծության հետևանքո վ սպանվել է խմբավորման ղեկավար Աբու Յուսում աթ Թուրքին:
«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը համարվում է «Ալ Քաիդա» խմաբավորման ճյուղը:
Reuters գործակալությունը տեղեկացնում է, որ ամերիկյան անօդաչու օդանավ է ընկել Ռակկայի մարզում: ԻԼԻՊ-ի անդամները տեղեկացրել են, որ ինքնաթիռն ընկել է խանութներից մեկի վրա' առանց մարդկային վնասներ պատճառելու:
Սիրիական օդուժը նույնպես ռմբակոծում է ԻԼԻՊ-ի դիրքերը Ռաս ալ Այն քաղաքում: Օդային ուժերը ոչնչացրել են ԻԼԻՊ-ի տեղակայման վայրերը Հասաքեի շրջանի Ղարրա, Մաղլուջա և Աբու Թալիլ գյուղերում:
Ամերիկյան օդուժը ռմբակոծել է ԻԼԻՊ-ի դիրքերը նաև Հասաքեի շրջանում: