Փրկության ղողանջ. երեխան հնչեցնում է հիվանդանոցի զանգը` տոնելով քաղցկեղի դեմ հաղթանակը (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է հուզիչ տեսանյութ, որի գլխավոր հերոսը քաղցկեղը հաղթահարած փոքրիկ ավստրալացին է:
Տեսանյութը պատմում է փոքրիկ Ահմեդի մասին, ով 11 ամիս Սիդնեյի Մանկական հիվանդանոցում անցկացնելուց հետո լիակատար բուժվել է մահացու հիվանդությունից ու ի նշան այդ շրջադարձային հաղթանակի` հնչեցնում է բուժհաստատության խորհրդանշական զանգը:
Տեսանյութում Ահմեդն ուրախ քայլում է հիվանդանոցի միջանցքներով, որտեղ նրան ողջունում են ժպտերես բուժաշխատողները:
«Որդուս ցուցաբերած կամքի մեծ ուժի ու Աստծո օրհնության շնորհիվ մենք հնարավորություն ստացանք լսելու խորհրդանշական զանգի ղողանջը, ինչն անչափ հուզիչ պահ էր մեր ու բժիշկների համար»,-պատմել է տղայի հայրը:




