Երևանում փլուզված հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է մասնավոր ընկերություն
SocietyՄայրաքաղաքի Սարալանջի փողոցում փլուզված հենապատի վերակառուցման պատվիրատուն եղել է «Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը, իսկ աշխատանքներն իրականացվել են «Մեվրիկար» շինարարական կազմակերպության կողմից:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փլուզման հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում ստեղծված անանցանելի վիճակի վերացման նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները վաղ առավոտից իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանը պատվիրատուի առջև արդեն իսկ պահանջ է դրել օրենսդրությամբ կառուցապատողին վերապահված պարտականությունների շրջանակում սեղմ ժամկետում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ փլուզման հետևանքները վերացնելու և նոր հենապատ կառուցելու ուղղությամբ: