Պետությունն այս տարի կլուծի աղետի գոտու 287 ընտանիքի բնակարանային խնդիրը
SocietyՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացած հերթական ոլորտային խորհրդակցությունը վերաբերում էր աղետի գոտու բնակապահովման հիմնահարցերին, այս համատեքստում՝ 2016 թվականի անելիքներին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,ոլորտի պատասխանատուները զեկուցել են, որ ՀՀ 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N1555-Ն որոշման և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի հանձնարարականների համաձայն՝ 2016թ. մարտի 3-ին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանի քների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Ըստ այդմ, 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված է 1 մլրդ 849 մլն 525 հազար ՀՀ դրամ, որի շրջանակներում կլուծվի մոտ 287 ընտանիքի բնակարանային խնդիր:
Միաժամանակ, նախարարն առաջարկել է ֆինանսական աջակցության համատեքստում մոտեցումներ ներկայացնել Լոռու մարզի գյուղական բնակավայրերում իրականացված ծրագրերի շրջանակներում կիսակառույց բնակելի տների շինաշխատանքների վերաբերյալ: