Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կենտրոնական բանկը, Ֆինանսների նախարարությունը և ՎԶԵԲ-ն ստորագրել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացման հուշագիր

Economics

ՀՀ կենտրոնական բանկը, ՀՀ ֆինանսների նախարարությունն ու վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (այսուհետ՝ ՎԶԵԲ) մարտի 15-ին ստորագրել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացման համատեղ հուշագիր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշագիրը նախատեսում է մի շարք համատեղ աշխատանքներ կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ ՀՀ դրամով կապիտալի շուկայի գործիքների զարգացման աշխատանքներ, ածանցյալների շուկայի զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների առնչությամբ միջոցառումներ, ռեպո և դրամական շուկայի գործիքների զարգացման գծով աշխատանքներ, առևտրային բանկերի կողմից թողարկումների խթանման համակարգի ներդրման հետ կապված միջոցառումներ,  բանկեր ի, վարկային կազմակերպությունների ակտիվներով ապահովված արժեթղթերի թողարկման ուղղությամբ աշխատանքներ, արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում արժեթղթերից բխող իրավունքների հաշվառման և հաշվարկային ենթակառուցվածքի լավագույն ստանդարտների և պրակտիկայի ներդրման աշխատանքներ, կապիտալի շուկայի գործիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների շրջանում:

Այս աշխատանքներն իրենց կարևոր դերակատարումը կունենան նոր որակյալ ներդրումային և ռիսկերից հեջավորման գործիքների զարգացման, ինչպես նաև այդ գործիքների արդյունավետ առուվաճառքն ապահովող հաշվարկային և հաշվառման ենթակառուցվածքների ներդրման տեսանկյունից: Վերջինս, իր հերթին, առանցքային նշանակություն ունի ոչ միայն ՀՀ նոր կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցների դիվերսիֆիկացված ներդրումներ իրականացնելու, այլև անհատ ներդրողների՝ արժեթղթերի շուկայում մասնակցության ընդլայնման համատեքստում:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ողջունելով հուշագրի ստորագրման փաստը, բարձր է գնահատել Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության արդյունքները՝ նշելով, որ բանկն իր տարբեր նախագծերով մեծապես նպաստել է Հայաստանի ֆինանսական համակարգի սահուն զարգացմանը, միջազգային փորձի ու նոր գործիքների ներդրմանը:

Այս տարվա հունվարին ՎԶԵԲ-ը հաստատել է նոր ծրագիր` փոքր և միջին տնտեսությունների համար տեղական արժութային և կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ: Նոր ծրագիրն առավել ընդլայնված տարբերակով փոխարինում է արդեն իսկ կնքված տեղական արժույթով վարկավորման ծրագրին, որի հիման վրա նախկինում կնքվել էին փոխըմբռնման հուշագրեր 6 երկրների հետ (ՀՀ, Մոլդովա, Վրաստան, Մոնղոլիա, Ղրղզստան, Տաջիկստան): Ընդ որում՝ ընդլայնելով կատարվելիք միջոցառումների կազմը և շեշտադրելով կապիտալի շուկայի զարգացումը՝ ներկա փուլում ՎԶԵԲ-ը վերակնքում է նախկինում կնքված հուշագերը վերոնշյալ 6 երկրների հետ, որոնցից առաջինը Հայաստանն է:

Ինչպես հուշագրի ստորագրման ընթացքում նշել է Անդրե Կուսվեկը (ՎԶԵԲ-ի տեղական արժութային և կապիտալի շուկայի զարգացման վարչության ղեկավար), հաշվի առնելով նախկինում կատարված զարգացման ծրագրերի արդյունավետությունը՝ ՎԶԵԲ-ը ընդլայնում է իր աշխատանքների իրականացման աշխարհագրական տարածքը՝ կապիտալի շուկայի զարգացման իր ծրագրերում ընդգրկելով ևս 15 երկիր:

Անդրե Կուսվեկը հավելել է, որ, ի լրումն վերոնշյալ տեղականարժութային և կապիտալի շուկայի զարգացման ծրագրի, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման շարունակական աշխատանքները համարվում են ռազմավարական առաջնահերթություն ՎԶԵԲ-ի համար: Հետևաբար, արժութային և կապիտալի շուկայի զարգացման վերոնշյալ նույն ծրագրով առանձնացվել է 7 երկիր, այդ թվում` Հայաստանը և մեծ տնտեսություն ունեցող 6 երկրներ (Լեհաստան, Ռումինիա, Եգիպտոս, Մարոկո, Թուրքիա և Ուկրաինա), որոնց համար իրականացվելու են կապիտալի շուկայի զարգացման խթանման առավել խորը և ընդլայնված միջոց առումներ: Նա շեշտել է, թե կարևոր է ցույց տալ, որ կապիտալի շուկան կարող է առանցքային դեր ունենալ տնտեսական աճի համար նույնիսկ փոքր տնտեսությունների դեպքում: Իսկ Հայաստանի ներգավումը ՎԶԵԲ-ի այս նոր նախաձեռնությունում պայմանավորված է նաև առկա շուկայի ներուժով, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի և Կառավարության` կապիտալի շուկայի զարգացման մեծ պատրաստակամությամբ:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine