Հայաստանը շարունակում է բանակցությունները «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորությունների շուրջ
EconomicsՀայաստանը բանակցություններ է վարում ռուսաստանյան «ՌոստեխԱէրոԿոմպոզիտ» ընկերության հետ՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հնարավորության վերաբերյալ: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին:
«Մենք բանակցություններ ենք վարում «ՌոստեխԱէրոԿոմպոզիտ» -ի հետ: Մինչև ապրիլի 1-ը սպասում ենք նրանց առաջարկներին: Ամեն դեպքում, ես նրանց գրություն եմ ուղարկել, ունեմ խոսակցություն նրանց հետ, որ նրանք ներկայացնեն իրենց առաջարկները «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ»,- նշեց նորանշանակ նախարարը:
Յոլյանը հավելեց, որ ցանկանում է խորությամբ պատկերացնել «Նաիրիտ»-ի հետ կապված խնդիրները և հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան դրանք լուծելու համար: «Ես ցանկանում եմ հասկանալ, թե մենք ինչ ուղղությամբ կարող ենք տանել գործարանը»,- եզրափակեց նախարարը: