«ՀԺ». Լրջագույն փորձություն` «Եռյակի» համար
Ոչ իշխանական եռյակի ուժերից մեկի ներկայացուցիչը, ով ցանկացել է գաղտնի մնալ, երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե Եռյակի համար լրջագույն փորձություն են դառնալու նաև Եվրասիական տնտեսական միության հետ կապված հարցերը:
Ինչպես հայտնի է «Ժառանգությունն» ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ ընդգծված հակառակորդներ են, իսկ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն առնվազն դեմ չեն արտահայտվում:
Չի բացառվում, որ առաջիկա հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ի վերաբերյալ կտրուկ տեսակետներ արտահայտի, ինչն անհանգստացնում է մյուս երկու գործընկերներին: Չնայած սրան, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առայժմ խուսափում են Եռյակի հանդիպումներում այս հարցը շոշափելուց: Այնուամենայնիվ պետք է նշել, որ այս խնդիրը «Ժառանգության» ներսում էլ միանշանակ ընկալում չունի: