Տարբերեք կեղծ օծանելիքը իսկականից
Lifestylelux.fm-ը տեղեկացնում է, թե ինչպես կարելի է տարբերել իսկական օծանելիքը կեղծից:
Նախ ուշադրություն դարձրեք պաշտպանական փաթեթին: Այն պետք է կիպ լինի տուփին և ջերմային ճանապարհով կնքված, ոչ թե պարզապես սոսնձված:

Պետք է ուսումնասիրեք՝ արդյոք տուփի վրա սխալ կա՞: Նաև պետք է հստակ նշված լինի, որ օծանելիքը պատրաստված է նշված երկրում (օրինակ՝ ոչ թե պարզապես Italy, այլ Made in Italy): Օրիգինալ տուփի վրա պարտադիր պետք է լինեն դրա պիտանելության ժամկետը, պատրաստող երկիրը, բաղադրությունը, ծավալը:

Շտրիխ-կոդը պետք է համընկնի պատրաստող երկրի հետ: recycling նշանը պետք է հստակ լինի: Համարանիշը տուփի վրա պետք է համընկնի տարայի վրայի նիշին: Այդ սերիական համարը չպետք է մաքրվի եղունգով քերելու դեպքում:



Փաթեթը պետք է բավական բարդ լինի՝ հատուկ ներդիրներով:

Եթե ձեր սիրելի օծանելիքի գույնը վառ արտահայտված է, նայեք արտադրողի կայքում, թե այն ինչ տեսք ունի:

Կափարիչը պետք է իդեալական հարթ և սիմետրիկ լինի, եթե այլ բան նախատեսված չէ:
