Բրոկոլին մեծացնում է դեղորայքի արդյունավետությունը. հետազոտություն
LifestyleShabat.am-ը գրում է.
Մասնագետները վաղուց են բարձրաձայնել, որ բրոկոլին իսկական գերմթերք է։ Այն հարուստ է C վիտամինով, ֆոլաթթվով, կալիումով և բջջանյութով։ Շվեյցարացի հետազոտողները պարզել են, որ բրոկոլիի բաղադրիչ նյութերից մեկը՝ սուլֆորաֆանը, դրականորեն է ազդում դեղորայքի արդյունավետության վրա՝ հայտնում է Zee News-ը։
Հետազոտողների խոսքով՝ որոշ մթերքներ կարող են փոխել էնդոգեն ֆերմենտների ակտիվությունը և այդպիսով բարձրացնել կամ իջեցնել դեղամիջոցների արդյունավետությունը։ Օրինակ՝ առիթմիայի դեմ կամ խոլեստերինը նվազեցնող դեղամիջոցներ ընդունող մարդկանց խորհուրդ չի տրվում թուրինջ օգտագործել։