Yerevan, 30.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բրյուսելում մեկնարկում է ԵԺԿ գագաթնաժողովը. ԵԺԿ-Հայաստան գործակցությունն ունի արդյունավետ ձևաչափ

Politics

Եվրամիության անդամ և ոչ անդամ 41 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելումեն` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության հերթական գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բարձր մակարդակի հավաքին մասնակցում է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Գագաթնաժողովը հյուրընկալում է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), որպես Եվրոպայի ազդեցիկ քաղաքական միավորում, նպաստում է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն ու երկխոսության ակտիվացմանը: Հայաստանին ԵԺԿ նման աջակցությունը քաղաքական կայուն հիմքերի վրա դրվեց 2012 թ. փետրվարի 9-ին եվրոպական կուսակցությունների մեծ ընտանիքին հայկական երեք քաղաքական ուժերի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր» կուսակցության և «Ժառանգություն» կուսակցության՝ դիտորդ-անդամի կարգավիճակով անդամակցությամբ: 2012 թ. սկսած՝ ՀՀԿ, ՕԵԿ և «Ժ առանգություն» կուսակցությունները ԵԺԿ շրջանակներում գործող երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով զարգացնում են համագործակցությունը ԵԺԿ-ին անդամագրված ավելի քան 70 լիիրավ և դիտորդ անդամ կուսակցությունների հետ:

2015 թ. մայիսի 21-ին, մասնակցելով ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատեց, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Այնուհետև, ԵԺԿ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահն ընդգծել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման մեջ ԵԺԿ դերակատարությունը:

2015թ. հոկտեմբերին Մադրիդում կայացած ԵԺԿ համագումարի ընթացքում, անդրադառնալով Եվրամիության Խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու մանդատի տրամադրմանը, ընդգծեց, որ Հայաստանի ճանապարհն այսքան հարթ չէր լինի, եթե չլիներ գործընկերների, այդ թվում նաև ԵԺԿ ընտանիքի աջակցությունը: «Լիահույս եմ, որ բանակցությունների ընթացքում ևս ԵԺԿ-ն մեր կողքին կլինի՝ դրանք հնարավորինս արագ ավարտին հասցնելու և արդեն նոր իրավական հիմքով Հայաստանի եվրոպական օրակարգը շարունակելու համար,- նշեց Սերժ Սարգսյանը:

ԵԺԿ իր հստակ դիրքորոշումն է արտահայտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ 2015 թ. մարտի 3-ին Բրյուսելում կայացած քաղաքական համաժողովում՝ հատուկ բանաձևով վերահաստատելով  ու դատապարտելով մարդկության դեմ գործված այդ ոճիրը: Ավելին, ԵԺԿ-ն աննախադեպ դիրքորոշում արտահայտեց նաև Ցեղասպանության հետևանքների վերացման հարցում: Բանաձևի նախագիծը մշակվել էր ԵԺԿ-ին անդամակցող հայկական երեք՝ «Ժառանգություն», «Օրինաց երկիր» և Հանրապետական կուսակցությունների կողմից: 

Մասնավորապես, համաժողովի կողմից ընդունված և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևում ԵԺԿ-ն կոչ արեց Թուրքիային՝ «հետևելու հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին՝ պատմությունը ընդունելու և Հայոց ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառո ւմ է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործումը»: 

Հայերի ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունվեց նաև ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) կողմից 2015 թ. մայիսին Պորտուգալիայում տեղի ունեցած իր 10-րդ համագումարում:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր դիրքորոշումը հայտնեց նաև ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին 2012 թ. Հունգարիայի կողմից Ադրբեջան արտահանձնելուց հետո ներում շնորհելու կապակցությամբ: 2012 թ. սեպտեմբերի 13-ին, Եվրախորհրդարանում ամենամեծ` «Եվրոպական ժողովրդական կուսակցություն» խմբակցությունն իր նախագծում, Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն հայտնելուց զատ, ընդգծեց, որ դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության պատճառով առկա լարվածության խորացման: «Եվրոպական ժողովրդական կուսակցու թյուն» խմբակցությունը մտահոգություն հայտնեց նաև, որ դատապարտված մարդասպանին Ադրբեջանում նման ընդունելություն ցույց տալը կարող է օրինակ ծառայել ապագա սերունդների համար: 

 

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank