Ֆիլիպ Կիրկորովի երեխաների մայրը ներկայացել է հանրությանը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Պետական կրեմլյան պալատում տեղի է ունեցել Ֆիլիպ Կիրկորովի «Я» փառահեղ շոուն:
Ինչպես հայտնում է «7Дней»-ը՝ համերգին ներկա էին ոչ միայն շոու բիզնեսի ներկայացուցիչներ Ալլա Պուգաչովան՝ Մաքսիմ Գալկինի հետ, Նատաշա Կորոլովան, Ալսուն, Իգոր Նիկոլաեւը, Նիկոլայ Բասկովն ինչ-որ աղջկա ուղեկցությամբ, Իոսիֆ Կոբզոնը, այլեւ երգչի հարազատները՝ Բեդրոս Կիրկորովը, դուստրը՝ Ալլա Վիկտորիան ու որդին՝ Մարտինը: Երեխաներին ուղեկցում էին երկու դայակները ու մի կին, որին նրանք մայրիկ էին անվանում, սակայն կանայք թույլ չեն տվել, որ իրենց լուսանկարեն:
Վերջերս իր տված հարցազրույցում երգիչը հայտնել էր, որ երեխաները ապրում են լիարժեք ընտանիքում:«Երեխաներին պետք է ծնողները դաստիարակեն, այլ ոչ թե դայակները: Ես այս առումով թերևս հնաոճ եմ, դրա համար էլ երեխաների դաստիարակությամբ հենց մայրն է զբաղվում: Նա հրապարակային մարդ չէ, չի սիրում ավելորդ ուշադրություն ու աշխարհիկ կյանքը: Բայց մենք լիարժեք նորմալ ընտանիք ունենք»,- հայտնել է Ֆիլիպը: