ԿԲ նախագահի գլխավորած պատվիարկությունը մեկնել է Ֆրանկֆուրտ
EconomicsԿենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիարկությունը մեկնել է Ֆրանկֆուրտ, որտեղ մասնակցելու է Գերմանա-հայկական հիմնադրամի ծրագրերի դիտորդ խորհրդի հերթական նիստին:
Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ժամանակ քննարկվելու են KfW բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև հնարավոր նոր ծրագրերի մեկնարկի և ֆինանսական ոլորտում գերմանա-հայկական գործակցության այլ հարցեր:
Արթուր Ջավադյանը հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր կառույցների ղեկավարների հետ: