Yerevan, 09.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում տարածված վարակը կարող է մահացու լինել. ռիսկային գոտում են մինչև 5 տարեկան երեխաները

Lifestyle

Asekose.am-ը գրում է.

Մարտի 9-ին Լոռու մարզի Շնող գյուղում 9 ամսական աղջիկ էր մահացել, որի մոտ ախտորոշել էին լեյշմանիոզ հիվանդությունը: Երեխային սկզբում տեղափոխել էին գյուղի ամբուլատորիա, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոն, հետո արդեն` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Asekose.am-ը զրուցել է  «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի վարակիչ հիվանդանոցի առաջին բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանի հետ լեյշմանիոզ հիվանդության, դրա փոխանցման ճանապարհների, ախտանիշների, բուժման եղանակների մասին, Հայաստանում դրա տարածվածության մասին և ոչ միայն:

Հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել

Լեյշմանիոզը վտանգավոր վարակիչ հիվանդություն է: Ընդերային լեյշմանիոզը ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է համարվում, որը չբուժելու դեպքում կարող է մահացու լինել: Ուշ ախտորոշման դեպքում ևս հաջող բուժման շանսերը բավականին ցածր են: Բուժումը ժամանակին սկսելու դեպքում հիվանդը կարող է ամբողջությամբ առողջանալ:  

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են

Լեյշմանիոզի հարուցիչները մլակներն են: Մլակը խայթում է վարակված կենդանուն, մակաբույծը տեղափոխվում է նրա մարմին: Դրանից հետո մլակը խայթում է մարդուն` նրա օրգանիզմին փոխանցելով հիվանդության հարուցիչը:  Այս ճանապարհով էլ մարդը վարակվում է այս հիվանդությամբ: Պետք է նշեմ, որ անհնար է հիվանդ կենդանուց վարակվել՝ առանց մլակի մասնակցության:

Հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները

Այս հիվանդության հանդեպ խոցելի են հատկապես մինչև 5 տարեկան երեխաները: Նրանց օրգանիզմը շատ զգայուն է, նրանց իմունային համակարգը դեռևս բավականաչափ ամուր չէ, ամենից հաճախ հենց նրանք են վարակվում ինչի պատճառով էլ նրանք հաճախ են հիվանդանում: Պետք է ժամանակին իրականացնել համապատասխան բուժում, քանի որ երեխաների համար հատկապես դա ծայրաստիճան վտանգավոր հիվանդություն է: Մեծահասակների և մեծ երեխաների մոտ հիվանդությունը զարգանում է այն դեպքում, եթե իմունիտետի հետ կապված խնդիրներ են ունենում:  

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են

Լեյշմանիոզի առաջին ախտանիշներն առաջին հայացքից շատ սովորական են թվում: Վարակված մարդու մոտ կարող է լինել ախորժակի կորուստ, ընդհանուր թուլություն և տրամադրության անկում, կարող է բարձրանալ ջերմությունը: Մարդու արյան  մեջ սկսում է նվազել հեմոգլոբինի եւ լեյկոցիտների մակարդակը: Երեխայի փորը մեծանում է, որովհետեւ լյարդի և փայծաղի չափերը մեծանում են:  Նկատվում են ուժեղ արյունահոսությունները, որոնք անհնար է կանգնեցնել, դրանք էլ հանգեցնում են մահվան: Քանի որ լեյշմանիոզի առաջին ախտանիշները լիովին հնարավոր է այլ հիվանդությունների ախտանիշների հետ շփոթել, ծայրաստիճան կարևոր է, որ երեխայի ծնողները և բժիշկն ուշադիր լինեն :

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային

Երկար տարիներ Հայաստանում լեյշմանիոզի բուժման դեղամիջոցներ չկային. դրանք այստեղ գրանցված էլ չէին: Հիվանդացած երեխաների ծնողները ստիպված էին լինում արտերկրից դեղեր բերել, որի վրա մեծ գումար ու ժամանակ էր ծախսվում:2016-ի հունվարից Առողջապահության նախարարության և կլինիկայի ղեկավարության ջանքերի շնորհիվ Հայաստանը ապահովված է դեղի պահուստով երկու տարվա համար:  Այս դեղը հակացումցումներ չունի:  Հիվանդ երեխաներին այն տրամադրվում է պետպատվերի շրջանակում: Բուժումը  տևում է մեկ ամիս իշտ է, դեղամիջոցը հակացուցումներ ունի:  

Լեյշմանիոզը տարածված է Հայաստանի մի քանի մարզերում, ԼՂՀ-ում և Երևանում

Լեյշմանիոզի մաշկային տարատեսակը Հայաստանում գրանցվել է հեռավոր անցյալում, այժմ հիմնականում հանդիպում է հիվանդության ընդերային տարատեսակը: Վերջին տարիներին Հայաստանում ավելի քան 200 դեպք է գրանցվել, ամեն տարի դեպքերի քանակն աճում է: Տարեկան ընդերային լեյշմանիոզով միջինը 20-30 հիվանդ է հանդիպում: Հայաստանում հիվանդությունը հիմնականում տարածված է Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Ղարաբաղում:  Լեյշմանիոզի դեպքեր են արձանագրվում նաեւ Երևանում: Հիմա մեր անհանգստության հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում այս հիվանդությունը լայնորեն տարածվել է, գրանցվել է հիվանդության 7 դեպք, ինչն արդեն մեծ ցուցանիշ է:

Շատ ծնողներ վստահ են, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից

Քանի որ հիվանդության փոխանցողներ են համարվում մլակները, որոնք ակտիվանում են հատկապես գարնանն ու ամռանը, ուստի անհրաժեշտ է պայքարել նրանց դեմ: Դրանք հանդիպում են այն տարածքներում, որտեղ աղբի կույտեր կան, որտեղ ջուրը չի հոսում: :  Ցանկալի է տների պատուհանները փակել հատուկ ցանցերով, որպեսզի միջատները չկարողանան անցնել դրանցով: Շատ ծնողներ անտեսում են վերոնշյալ նախազգուշական միջոցները` վստահ լինելով, որ վարակները կարող են փոխանցվել բոլորին, բացի իրենց երեխաներից: 

AraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via Idram