Յոլյանը դժվարանում է այժմ խոսել «Նաիրիտ»-ի վերագործարկման հեռանկարների մասին
EconomicsՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը դժվարանում է այժմ խոսել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման հեռանկարների վերաբերյալ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը հիշեցրեց, որ բանակցությու ններ են տարվում ռուսաստանյան «ՌոստեխԱէրոԿոմպոզիտ» ընկերության հետ:
«Առաջարկները կստանանք, ապա հեռանկարների մասին կխոսենք: Մինչ ապրիլի 1-ը սպասում ենք առաջարկներին, բանակցությունները գնում են վերագործարկման ուղղությամբ»,- ասաց նախարարը:
Հարցին՝ հայկական, թե ռուսական կողմն է «Նաիրիտ»-ի վերագործարկման շուրջ բանակցությունների նախաձեռնողը՝ Յոլյանն ասաց. «Ծագումնաբանական իմաստով դժվարանում եմ ասել»: