Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հաստատել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության 2016թ. ծրագիրը

Economics

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարել է ՀՀ կառավարության մարտի 17-ի նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների ընդգրկման և վերջիններիս մատչելի հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով, բարձրացել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը՝ ամուսինների գումարային տարիքը ներկայիս 60 տարեկանից առաջարկվում է դարձել 65 տարեկան: Դա  հնարավորություն կտա ծրագրում ընդգրկել ավելի մեծ թվով երիտասարդ ընտանիքների, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք:           

Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, ներկայիս 16 մլն ՀՀ դրամն առաջարկվում է դարձնել 25 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն: Նշենք, որ ներկայում իրականացվող տարբեր սոցիալական բնակարանային ֆինանասավորման ծրագրերում (պետական ծառայողներ, երիտասարդ մասնագետներ և այլն) ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքի սահմանափակումներ չկան: Երևան քաղաքում ևս տրամադրվող հիփոթե քային վարկերի կանխավճարի նվազագույն չափը   նվազեցվել է և նախատեսվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսի չափով, եթե վարկառուի կողմից, բացի տրամադրված վարկերի ապահովման միջոց հանդիսացող՝ ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից, գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք: Նշված հնարավորությունը գործող ծրագրով առկա էր միայն ՀՀ մարզերում ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի համար տրամադրվող հիփոթեքային վարկերի գծով:

Ավելացվել է ծրագրի շրջանակում ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամն առաջարկվում է դարձնել 17,5 մլն ՀՀ դրամ (ձեռք բերվող բնակարանի արժեքի 70 տոկոսը), ինչը հնարավորություն կընձեռի ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:  Այսպիսով՝  էապես կընդլայնվեն ծրագրում ընդգրկվող բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների շրջանակը և վերջիններիս մատչելի պայմաններով տրամադրվող հիփոթեքային վարկերի ծավալները, ինչն իր հերթին կնպաստի ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ծրագիրը և նշել, որ կառավարությունը պատրաստ է այդ նպատակով լրացուցիչ ֆինանսական բեռ վերցնել իր վրա:  

Կառավարությունը սահմանել է նաև աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) բնակարան (բնակելի տուն) ստացած անձանց հետ հատկացված բնակարանների (բնակելի տների) նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետը: Որոշմամբ  ակնկալվում է ապահովել ծրագրի շրջանակում հատկացված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող 955 բնակարա նների (բնակելի տների) նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի գրանցումը: Դա կնպաստի այդ բնակարանների (բնակելի տների) մասով գույքահարկերի հավաքագրմանը, իսկ բազմաբնակարան շենքերի մասով նաև այդ շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարմանը: Ըստ հիմնավորման՝ Գյումրիում 2010թ. կառուցված 1056 բնակարանից ծրագրի շահառու ճանաչված ընտանիքներին հատկացվել է 1037 բնակարան, Սպիտակում կառուցված 220 բնակելի տնից՝ 199-ը, իսկ Գյումրիում   2012թ. կառուցված 1756 բնակարանից՝ 1754–ը: Պայմանագրերի կնքման վերջնաժամկետ է ս ահմանվել 2016թ. դեկտեմբերի 1-ը:

Կարևորելով որոշման ընդունումը` գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ  այն նույնիսկ ուշացումով է ընդունվում: «Մարդիկ տարիներ շարունակ այդ բնակարաններում ապրում են և չունեն սեփականության վկայական: Պատճառներ չփնտրելով՝ ես հանձնարարում եմ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, տարածքային կառավարման մարմիններին, տեղական ինքնակառավարման մարմիններին հետամուտ լինել և պատասխանատվությամբ այս ծրագիրն իրականացնել ժամկետում: Կարծում եմ՝ դա շատ կարևոր խնդիր է»,-նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ նաև աղետի գոտում կան ն ման բազմաթիվ խնդիրներ և հանձնարարել է քաղաքաշինության նախարարին ևս մեկ անգամ վերջնական գույքագրել և այդ բոլոր հարցերին տալ լուծում:

Կոռուպցիայի դեմ պայքարը  շարունակում է մնալ առաջնահերթություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը»  ծրագրի շրջանակում ֆինանսական միջոցների տնօրինման և օգտագործման գործընթացն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ դրամաշնորհային ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ կառավարությանը` իրականացնելու ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունը: Հատկացվող միջոցներն ուղղվելու են հետևյալ նպատակների իրականացմանը՝  փորձագիտական հանձնախմբի ստեղծում` Հակակոռուպցիոն խորհրդի հետ աշխատելու նպատակով, 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկում և շահագրգիռ կողմերի հետ կապերի ռազմավարության ծրագրի մշակում և իրականացում: Ծրագրի իրականացման ժամկետն է՝ 2016թ. փետրվարի 5- 2017թ.  ապրիլի 4-ը` 749.110 ԱՄՆ դոլար դրամաշնորհով, որից 2016թ. նախատեսվում է ծախսել 605.881 ԱՄՆ դոլար, իսկ 2017թ.` 143.229 ԱՄՆ դոլար:

Հարցի առնչությամբ  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է.  «Չնայած կառավարությունը ձեռնարկում է քայլեր՝ օրենսդրական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների ուղղությամբ, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք բախվել կոռուպցիայի լուրջ մարտահրավերների, և այդ իսկ պատճառով կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար շարունակում է մնալ առաջնահերթություն: Այս հրատապության գիտակցումից ելնելով և անցած երկու ռազմավարություններից քաղած դասերի հիման վրա՝ մշակվել է 2015-2018թթ. ռազմավարությունը: Այդ ռազմավարության շրջանակներում է, որ Հայաստանի կառավարությունը խնդրել է ԱՄՆ կառավարությանն իրենց Միջազգային զարգացման գործակալության աջակցության միջոցով՝ հնարավորություն ընձեռել մեզ ներգրավելու կոռուպցիայի դեմ պայքարի գործում նաև միջազգային փորձագետների, ովքեր իրենց գործունեությամբ այլ երկրներում ապացուցել են, որ կարողանում են աջակցել երկրներին՝ ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ: Ավելին, մեզանում ինչքան էլ լայնորեն չի խոսվում, որ կան մարդիկ, որ ունեն հավակնություններ՝ մասնագետ կոչվելու կոռուպցիայի դեմ պայքարում, ցավո ք սրտի, չեմ կարող ասել, որ մենք իսկապես ունենք այդ ոլորտում փորձագետներ: Միջազգային փորձագետների երկրորդ կարևորագույն խնդիրն է նախապատրաստել անկախ փորձագետների դպրոց, այսինքն՝ կրթել մեր տեղական փորձագետներին, որոնք կշարունակեն իրենց աշխատանքը՝ աջակցելով ռազմավարության իրականացմանը: ԱՄՆ կառավարությունն այդ առումով համաձայնություն էր տվել և հատկացրել էր գումար՝ մոտ 750 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ Հայաստանի կառավարությունը ևս կունենա իր նյութական աջակցությունը ծրագրին, և Հայաստանի կառավարությունը ևս գումարներ է հատկացրել այդ ծրագ րի համար: Այս ծրագրի շրջանակում պետք է վարձվեն կարճաժամկետ միջազգային փորձագետներ, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են արդյունավետությունը, և հիմնական խնդիրն է լինելու տեղական փորձագետների հետ միասին իրականացնել կոռուպցիոն ռիսկերի վերլուծություն, ինչպես նաև մշակել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի չեզոքացմանը: Գումարի հետ կապված. այս որոշման նախագծի հիմնական նպատակն է հաստատել արտաբյուջետային հաշվի ծախսման նախահաշիվը, այսինքն՝ չնայած մամուլում շրջանառվող լուրերի, որոնք բացարձակ ապատեղեկատվություն են , իրականում այս ծրագրի բուն նպատակն աշխատավարձերն են, տեղափոխումների ծախսերն են, ինչպես նաև թարգմանչական ծախսերը, որոնք, ըստ ֆինանսական դասակարգման, կոչվում են ներկայացուցչական ծախսեր, այսինքն՝ այս ամենի մեջ նրանք, ովքեր փորձում են փնտրել թաքնված, դարձյալ նոր կոռուպցիոն ռիսկ, ուղղակի սխալվում են: Միջազգային փորձագետները, բնականաբար, ՀՀ-ում կառավարչական մարմինների, հանրապետական գործադիր մարմինների հետ աշխատելուց պետք է օգտվեն թարգմանչական ծառայություններից, ինչն, ըստ ֆինանսական դասակարգման, անվանվում է ներկայացուցչական ծախսեր: Այնպ ես որ ձեր դատին եմ ներկայացնում այդ արտաբյուջետային հաշվի ծախսման նախահաշիվը»:

Անդրադառնալով ռազմավարության հետ կապված որոշ քաղաքական գործիչների քննադատական ելույթներին, որոնց մի մասը վերաբերել են  դպրոցներում ուսուցմանը, Դ Հարությունյանը որոշ մանրամասներ է ներկայացրել այդ ծրագրի մասին, որը ևս կառավարության կողմից համարվել է առաջնահերթ: «Բանն այն է, որ Հայաստանում իրականացվում է 46 դպրոցների ենթակառուցվածքների բարելավում, որի բուն նպատակն է այդ դպրոցները դարձնել սեյսմակայուն: Աշխարհում բազում երկրների փորձ կա, երբ շահագրգիռ համայնքի, այսինքն՝ դպրոցների պարագայում ուսուցիչների, ծնողների և աշակերտների, մասնակցությունը հակակոռուպցիոն ծրագրերին տալիս է շատ լուրջ արդյունք: Այդ իսկ պատճառով մենք գտել և հրավիրել ենք այն կազմակերպությանը, որն այդ հաջողությանը հասել է մի շարք երկրներում, Մեծ Բրիտանիայի կազմակերպություն է, ի դեպ, գործում է ոչ միայն զարգացող, այլև զարգացած երկրներում և ապացուցել է իր աշխատանքի արդյունավետությունը»,-նշել է Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ այն լրջագույն ծրագիր է, երբ շահագրգիռ համայնքը մասնակցելու է հակակոռուպցիոն ծրագրերին, հետևելու, իրականացնելու է մշտադիտարկում, որի համար ստեղծվելու են հասարակական կազմակերպություններ: Ըստ նրա՝ ծրագիրը լրջագույն փորձաքննության է ենթարկվել նաև Ասիական զարգացման բանկի կողմից և համարվել  շատ արդյունավետ և նպատակահարմար:

Գյուղացիական տնտեսությունները պետք է շարունակեն իրականացնել ցրտահարությունից պաշտպանվելու միջոցները

Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել ցածր ջերմաստիճանի հետևանքով առաջացած և հնարավոր  խնդիրների մասին: Նշվել է, որ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն կանխատեսումների համաձայն՝ ցրտահարություն էր սպասվում անցյալ գիշեր, այսօր և վաղը: Ըստ նախարարի՝ այս գիշեր բացասական ջերմաստիճան է գրանցվել  Զվարթնոցի և նրա հարակից մի քանի համայնքներում: Նա տեղեկացրել է, որ այսօր և վաղը սպասվում է ավելի ցածր ջերմային ռեժիմ Ö ‡ հորդորել է  գյուղացիական տնտեսություններին շարունակել իրականացնել  ավանդական եղանակով պաշտպանության միջոցները (ծխապատում և կորիզավոր պտղատու այգիների ոռոգում)` կորուստներից խուսափելու, դրանք նվազեցնելու համար: Ս.Կարապետյանը նշել է, որ դեռևս հնարավորություն չկա գնահատելու կորուստները. դա պարզ կլինի  առաջիկա 2-3 օրերի ընթացքում: Նախարարը հայտնել է նաև, որ բարձրադիր գոտիներում՝ Թալինի տարածաշրջանում, Բաղրամյանի տարածաշրջանում, Վայոց ձորի բարձրադիր գոտիներում, Կոտայքի մարզի բարձրադիր գոտիներում, ծիրանենիները դեռևս չեն ծաղկեÕ ¬,  և այնտեղ ցրտահարություն լինել չի կարող: Ցրտահարության հետևանքով հնարավոր կորուստները կանխելու, մեղմելու նպատակով Հովիկ Աբրահամյանը  հանձնարարել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ջուր մատակարարել բոլոր այն հողօգտագործողներին, ովքեր կդիմեն:

Գետերի և հեղեղատարների ուսումնասիրված տեղամասերով 2016թ. գարնանային կանխատեսվող հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելու, ինչպես նաև ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու և  ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ 2016թ. ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակվել է բավական քանակությամբ ձյան պաշար և մարտ-մայիս ամիսներին ջերմաստիճանի կ տրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացնելու դեպքում, ինտենսիվ սելավների ու հեղեղումների աղետաբեր ներգործությունը կարող է հանգեցնել հսկայական նյութական վնասների: Ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ուսումնասիրել է գետերի և հեղեղատարների հեղեղավտանգ տեղամասերն ու ներկայացրել առաջարկություն՝ առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման վերաբերյալ: Հաշվի առնելով ֆինանսական միջոցների սղությունը՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Արաքս գետի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից ընտրվել և ՀՀ վարչապետի հետ համաձայնեցվել է հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների ցանկը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է  գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝ հետևել հակահեղեղային միջոցառումների ծրագրի իրականացման բոլոր գործընթացներին և արագ լուծում տալ այդ խնդիրներին:

Բժշկական անվճար օգնություն կստանան խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված, հաշմանդամ չճանաչված անձինք

Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվել՝ կազմված վերականգնողական անհատական ծրագրերի շրջանակում կստանան հիվանդանոցային բժշկական անվճար օգնություն և սպասարկում. կառավարությունն այդ նպատակով փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ներկայում զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամ չեն ճանաչվում (այդ  անձինք տարեկան կազմում են 70-ից 90 հոգի), ՀՀ գործող օրենսդրության համաձայն, չեն օգտվում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից: ՀՀ օրենսդրության մեջ նման խնդրի առկայությունն ստիպում է վերը նշված խմբում գտնվող անձանց փորձել ձեռք բերել հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ՝ հիմնականում նպատակ ունենալով օգտվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից:

Առանձին կատեգորիայի զինծառայողների սոցիալական պաշտպանության մակարդակը բարձրացնելու, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարների համակարգը պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, առաջարկվում է զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարի չափը սահմանել 12000 դրամ՝ 8000 դրամի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարների չափերը սահմանել 12000 դրամ (5000 դրամի,  7000 դրամի և 8000 դրամի փոխարեն):

Բարձրացվում է ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը

Ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ 18 տարին լրանալը, տնօրինվում է նաև հաշվետիրոջ, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի համար առողջության ապահովագրության համար՝ առավելագույնը ապահովագրավճարի 50 տոկոսի չափով, բայց մեկ անձի համար տարեկան ոչ ավելի, քան 72000 ՀՀ դրամ: Վերլուծությունների համաձայն՝ խնդրո առարկա դրույթն օգտագործվում է որպես ընտանեկան դրամագլխի գումարները կանխիկացնելու միջոց և չի ծառայում իր բուն նպատակին՝ ընտանիքի անդամի առողջապահական խնդիրների լուծմանը: Մասնավորապես, 2016թ. (մինչև մարտի 9-ը) բանկերից ստացվել են շուրջ 299 պետական աջակցության հաշիվներից շուրջ 1340 անձի համար շուրջ 94 մլն ՀՀ դրամի ապահովագրության վճար կատարելու հարցումներ: Մյուս կողմից, համաձայն տարեսկզբին ուժի մեջ մտած փոփոխությունների՝ ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել նաև նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո, ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի, քան ամսական 25000 ՀՀ դրամը: 2016թ. մարտի 10-ի դրությամբ բանկերին է ներկայացվել ընտանեկան դրամագլխից պարբերական վճարումներ կատարելու շուրջ 700 դիմում, որոնց հիման վրա վճարվել է շուրջ 30 մլն ՀՀ դրամ գումար: Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է  ուժը կորցրած ճանաչել 2014թ. մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման համապատասխան  ենթակետը և որոշման փոխկապակցված մյուս դրույթները: Կառավարության ղեկավարը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այն կփակի առկա կոռուպցիոն բոլոր ռիսկերի ճանապարհները և կօգնի մարդկանց առանց կորուստների ստանալ գումարը:

Հաստատվել է Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016թ. ծրագիրը

Գործադիրը հաստատել է  Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման 2016թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ կառավարության որդեգրած տեխնոլոգիական զարգացման և տարածքային համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում իրականացվում է վերոնշյալ տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ծրագիրը, որն ուղղված է ՀՀ մարզերում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը, ինչը կնպաստի Երևանի և մարզերի միջև սոցիալ-տնտեսական անհամամասնությունների կրճատմանը, ՏՏ ոլորտի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար միջավայրի բարելավմանը: Համաշխարհային բանկի «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում 2016թ. շարունակվելու է տեխնոլոգիական այդ կենտրոնների գործունեության իրականացման ծրագրի համաֆինանսավորումը: Սակայն հաշվի առնելով այն, որ 2016թ. հունիսի 30-ին ՀԲ վարկային ծրագիրն ավարտվելու է՝ ներկայացվող ծրագիրը 2016թ. հուլիսից սկսած կֆինանսավորվի միայն ՀՀ պետբյուջեի ու Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեությունից գոյացած միջոցների հաշվին:

Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվում է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ կողմից «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. հոկտեմբերի 7-ը: Համապատասխան որոշմամբ հնարավորություն  կստեղծվի վերամշակված աշխատանքներն ավարտելու և արտադրանքն արտահանելու համար:

Էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակն ընդլայնելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած երկու որոշումներում: Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունները կնպաստեն թղթատարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Նախատեսվում է պահպանել իմունականխարգելման ոլորտի հաջողությունները

Կառավարությունը հավանություն է տվել 2016-2020թթ. իմունականխարգելման ազգային ծրագրին, Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների ցանկին, Պատվաստումների ազգային օրացույցին, Իմունականխարգելման ազգային ծրագրի ակնկալվող արդյունքներին և պատվաստման կամ կանխարգելման միջազգային վկայականի ձևին: Ըստ այդմ՝ նախատեսվում է պահպանել Հայաստանում իմունականխարգելման ոլորտի հաջողությունները և նվաճումները, ինչպես նաև ապահովել հանրապետության իմունականխարգելման ոլորտում քաղաքականությունների և ռազմավարությունների մոտարկումը գլոբալ մոտեցու մներին: 

Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում 2008թ.-ից դիտվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն աճ: Համաձայն վարչական վիճակագրական հաշվետվությունների` նպատակային տարիքի երեխաների 90 տոկոսից ավելին ստանում են իրենց անհրաժեշտ պատվաստումները: Չնայած զգալի ձեռքբերումներին և հաջողություններին՝ դեռևս առկա են խնդիրներ. իմունականխարգելման գործընթացը շարունակական է:

Շիզոֆրենիայով տառապող հիվանդներին  անվճար ատիպիկ հակապսիխոտիկ («Զիպրեքսա 5մգ» և «Զիպրեքսա 10մգ») դեղի  ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում:

Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի հիմնանորոգման ընթացքում ստացիոնար բաժանմունքների տեղափոխման համար բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ մասնաշենքի տարածքային պայմանների բարելավման նպատակով կառավարության որոշմամբ Արարատի մարզպետարանին կհատկացվի  25 մլն ՀՀ դրամ: Բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքը նախատեսվում է հիմնանորոգել «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222 վարկային ծրագրի շրջանակում: Ներկայում  ավարտված են բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի նախագծման աշխատանքները, որից հետո մեկնարկելու է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության ընտրության մրցույթը: Բժշկական կենտրոնի մասնաշենքի արդիականացման ընթացքում (շուրջ 2-2,5 տարի) ստացիոնար բոլոր ծառայությունները (մանկաբարձագինեկոլոգիական, մանկական և թերապևտիկ բաժանմունքներ) տեղակայվելու են բժշկական կենտրոնի ադմինիստրատիվ մասնաշենքում: Միևնույն ժամանակ ադմինիստրատիվ մասնաշենքի անձնակազմը տեղափոխվելու է բժշկական կենտրոնի պոլիկլինիկական հատված:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերով առաջարկվող լրացումներով նախատեսվում է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկել նաև այն դատապարտյալներին, որոնց  պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս: Ներկայում գործող օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումները դատապարտյալների համար նախատեսում են կրթություն ստանալու իրավունքը: Այսպես, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի հիմնական և հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը կազմակերպելու համար: Ըստ հիմնավորման՝ դատապարտյալներին պատժի կրման, ինչպես նաև պատժից ազատելու դեպքում համապատասխան աշխատանքով ապահովելու և սոցիալական վերաինտեգրման նպատակով անհրաժեշտ է տրամադրել նաև մասնագիտական ուսուցում ստանալու լրացուցիչ հնարավորություններ. նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատապարտյալների համար կրթության և մասնագիտական ուսուցման լրացուցիչ երաշխիքներ ապահովելու անհրաժեշտությամբ: Առաջարկվում է նաև օրենսգրքում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմը, բացի կրթությունից, ներքին կանոնակարգով սահմանված կարգով ապահովում է նաև դատապարտյալի մասնագիտական ուսուցումը:

Գործադիրը բացասական եզրակացություն է ներկայացրել նաև  ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական  օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենսգրքի` գրավին վերաբերող կարգավորումներում: Մասնավորապես, առաջարկվում է օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ` փոփոխելով օրենքով թույլատրելի գրավի առարկա հանդիսացող գույքի շրջանակը, որոնք չեն կարող լինել գրավի առարկա: Այսպես , առաջարկվում է բացառությունների մեջ նախատեսել սեփականատիրոջ անչափահաս երեխայի(ների) սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանը, բացառություններից հանել պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով նախատեսված են, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն: Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է կանխարգելել այն դեպքերը, երբ գրավատու հանդիսացող ծնողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում անչափահաս երեխաները զրկվեն գրավի առարկա բնակելի տարածությունից` մնալով անօթևան:        

Ինպես նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատգամավորն իրավացիորեն վեր է հանել այնպիսի խնդիրներ, որոնք գոյություն ունեն մեր պրակտիկայում: «Միանգամայն հասկանալով պատգամավորի մտահոգությունը և  կիսելով խնդրո առարկա հանդիսացող հարցը, դրա վերաբերյալ նրա առաջարկած տեսակետները՝ այդուհանդերձ, համարում ենք, որ այսպիսի՝ նման կոշտ կարգավորում նախատեսելն ուղղակիորեն հակասության մեջ է մտնում սեփականության իրավունքի և Սահմանադրությամբ նախատեսված սեփականատիրոջը պատկանող երեք իրավազորությունների հետ՝ տիրապետում, տնօր ինում և օգտագործում»,-նշել է նախարարը՝  հավելելով, որ անհրաժեշտ է փոփոխություններ անել ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, այլ ՀՀ ընտանեկան օրենսգրքում: Ա.Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այդպիսի օրինագիծ արդեն դրվել է շրջանառության մեջ: «Մենք առաջարկում ենք պատգամավորին համապատասխան փոփոխությունը ձևակերպել Ընտանեկան օրենսգրքում և այդ պարագայում մենք ինքներս էլ հայտնում ենք մեր աջակցությունը և պատրաստակամությունը ցանկացած օգնություն ցուցաբերելու»,-ասել է նախարարը:

Այլ որոշումներ

ՀՀ քաղաքացիներին Սբ Հարության տոնի` մարտի 27-ի հաջորդող հիշատակի օրն իրենց ննջեցյալների գերեզմաններն այցելելու հնարավորություն ընձեռելու նպատակով՝ կառավարությունը որոշել է մարտի 28-ի աշխատանքային օրը տեղափոխել  ապրիլի 2` շաբաթ օրը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարած աշխատանքները հարցի  առումով արդեն ընթացքի մեջ են. «ՀՀ տոների և հիշատակի մասին» ՀՀ օրենքում  փոփոխությունները նախապատրաստված են և շուտով կներկայացվեն բոլոր գերատեսչություններին: Ըստ Դավ իթ Հարությունյանի՝ վերանայվում են որոշ տոների ոչ աշխատանքային օրերն աշխատանքային դարձնելու, իսկ որոշ նոր տոներ էլ՝ ոչ աշխատանքային դարձնելու հարցը:

Կառավարության համապատասխան որոշմամբ  20 մլն ՀՀ դրամ պետական աջակցություն կցուցաբերվի ՀՀ ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին:  Հիմնավորման համաձայն, իրավական ակտն ընդունվում է յուրաքանչյուր տարի, որի արդյունքում ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պահպանությանն ու զարգացմանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման նպատակով և տարեվերջին հաշվետվություն են ներկայացնում իրականացված աշխատանքների մասին:

Գործադիրը սահմանել է մասնավոր գերեզմանատների շահագործման գործունեություն իրականացնելու համար թույլտվություն ստանալու կարգը, որը պայմանավորված է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, գործող օրենքում գերեզմանատները տարանջատվել են ըստ իրենց պատկանելիության, որի արդյունքում առաջացել են պետական և մասնավոր գերեզմանատներ հասկացությունները: Օրենքով վերապահվել են մի շարք իրավունքներ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց` մասնավոր գերեզմանատան գործունեության կազմակերպման համար: 

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M