Ինչպես հասկանալ, որ մարդը ստում է
LifestyleInchuzem.am-ը գրում է.
Բոլորն էլ ստում են, այս կամ այն պատճառով, բոլոր մարդիկ կարող են ստել կամ խաբվել: Երբեմն ստի պատճառով կարելի է հայտնվել անելանելի իրավիճակում: Որպեսզի խուսափեք նման դեպքորից, առաջարկում են իմանալ, թե ինչպես հասկանալ, որ Ձեզ խաբում են:
1. Ճիշտը պատմող մարդը միշտ օգտագործում է տարբեր ժեստեր, քանի որ հենց դրանց միջոցով է արտահայտում իր վերաբերմունքն ու զգացմունքներն իր ասելիքի մասին:
2. Սուտ ասող մարդը չի օգտագործում ժեստեր, քանի որ գիտի, որ սխալ ժեստը կարող է մատնել իրեն:
3. Երբ մարդը ստում է, աշխատում է խուսափել ցրուցակցից, օրինակ «թաքնվում է» սեղանի մյուս կողմում կամ համակարգչի մոտ:
4. Եթե ցանկանում եք իմանալ ստում է մարդը թե ոչ, ապա ուշադրություն դարձրեք նրա դեմքին: Երբ մարդը ստում է շատ է դիպչում իր դեմքին:
5. Սուտ ասելիս մարդը ձեռքում պտտում է գրիչ, թուղթ կամ իր մազերը և այլն: Սակայն այս կետին մեծ ուշադրությոն դարձնել պետք չէ, քանի որ կան նյարդային մարդիկ, ովքեր անընդհատ նման կերպ են իրենց պահում:
6. Հաճախ ստելիս մարդիկ հեռանում են զրուցակցից ու խաչում են ձեռքերը:
7. Ստելիս մարդիկ լարվում են:
8. Ստելիս մարդիկ նաև կարող են ասել, որ մոռացել են տվյալ դեպքի մասին, կամ փորձեն արդարանալ, կամ էլ հարձակվել ու բորբոքվել: