ՄԱԿ-ում մեկնարկում է ընդհանուր քաղաքական բանավեճը
International newsՊետությունների ու կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև արտաքին գործերի նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում սկսում են ընդհանուր քաղաքական բանավեճը, որը տեղի կունենա սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 7-ը: Ընդամենը ՄԱԿ-ի ԳԱ-ի նսստաշրջանին կմասնակցեն շուրջ 90 պետությունների ղեկավարներ, հինգ տասնյակ վարչապետներ ու փոխվարչապետներ, 40-ից ավելի ԱԳ նախարարներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Սեպտեմբերի 24-ին ընդհանուր քաղաքական բանավեճի շրջանակներում ելույթ կունենա ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: Նա կհրապարակի ամենամյա ուղերձը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, իսկ նույն օրվա երեկոյան կնախագահի միջազգային ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: