Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ Թանկյանին հուզել է «Վերջին բնակիչը» ֆիլմի պատմությունը. բացառիկ հարցազրույց

Culture

Ամերիկահայ ռոք երգիչ, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը վստահ քայլեր է կատարում կինոերաժշտության ասպարեզում: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված Ալեք Մուհիբյանի և Կարին Հովհաննիսյանի «1915» ֆիլմը դիտած կինոսերները հասցրել են հիանալ թանկյանական կոմպոզիտորական տաղանդով: Աշխարհ ահռչակ երգչի երկրպագուները նրանով հպարտանալու ևս մեկ առիթ ունեն. նա երաժշտություն է գրել Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար: Թանկյանի հեղինակած երաժշտությունն արդեն հաջողությամբ ձայնագրվել է «System of a Down»-ի մենակատարի հայրենիքում: «Վերջին բնակիչը» ֆիլմը տարվա երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը, իսկ մինչ այդ«Արմենպրես»-ը Սերժ Թանկյանի հետ զրուցելու հնարավորություն է ունեցել ֆիլմի և նոր կինոերաժշտության շուրջ:

-Սիրելի Սերժ Թանկյան, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հարցերին պատասխանելու համար: Հրաշալի է Ձեզ տեսնել որպես նոր հայկական ֆիլմի կոմպոզիտոր: Ինչպե՞ս էր Ջիվան Ավետիսյանի նոր «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության վրա աշխատելը: Ինչպե՞ս Ձեզ խնդրեցին գրել երաժշտություն ֆիլմի համար:

-Ես հանդիպեցի Ջիվանին ընդհանուր ընկերոջ միջոցով: Նա մոտեցավ ինձ և հարցրեց` արդյոք ես հետաքրքրված կլինեմ կարդալու «Վերջին բնակիչը»  ֆիլմի սցենարը: Այդ ժամանակ ես հնարավորություն ունեցա տեսնելու նրա «Ընդհատված մանկություն»  ֆիլմը և շատ հուզված էի նրա մտերմիկ պատմություններից, որոնք վեր էին հանում մարդկային արժեքները պատերազմական խառնաշփոթի պահերին: Հետո ինձ հրավիրեցին Լոս Անջելես` դիտելու «Թևանիկը», և ես տպավորված էի նրա ջանքերով: Որոշեցի աջակցել նրան` գրելով «Վերջին բնակիչը»  ֆիլմի համար երաժշտությո ւն:  Ջիվանը մեծ հեռանկար ունի և իր ֆիլմերում պատմություն ներկայացնելու լավ ունակություն: Նրա կինոարվեստը, զուգորդված Արցախի բնատեսարանի հետ, ներկայացնում է համոզիչ կադրեր:  

-Ձեզ համար ի՞նչն է յուրահատուկ «Վերջին բնակիչը» ֆիլմում: Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել Ձեր աշխատանքի ընթացքում:

-Ամենաշատը ես ոգեշնչվեցի ֆիլմի պատմությունից, այն ցավից, որ զգացին թե’ գլխավոր դերակատար Աբգարը, թե’ իր Ադրբեջանցի ընկեր Իբրահիմն իր ընտանիքի հետ: Շատ հուզիչ էր իրար հետ մեծացած 2 հոգու ընկերությունը, ովքեր միասին դաստիարակել էին երեխաներին, իսկ հիմա բաժանվել են պատերազմի անջրպետով:

-Ի՞նչ եք կարծում` ֆիլմը հաջողություն կունենա:

-Ես հույս ունեմ:

-Ինչի՞ վրա եք աշխատում այս պահին: Մեկ ուրիշ հայկական ֆիլմի համար գրված երաժշտություն սպասե՞նք:

-Ես այս պահին աշխատում եմ մեծ թվով կինո և ոչ կինո նախագծերի վրա, բայց ոչ մեկի մասին չեմ խոսի մինչև ճիշտ ժամանակը գա:

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի համար Սերժ Թանկյանի գրված երաժշտությունը ձայնագրվել է Հայաստանում: Ձայնագրման աշխատանքներում ներգրավված են եղել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

 «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում՝ Խաչմաչ գյուղում։ Ֆիլմը պատմում է ազգամիջյան հակամարտության արդյունքում բռնի տեղահանված, հայաբնակ գյուղում միայնակ մնացած մի հայ մարդու՝ Աբգարի մասին: Աբգարն, ապրելով թշնամական միջավայրում, փնտրում է իր աղջկան: Վերջինս հոգեկան խանգարում է ստացել՝ տեսնելով, թե ինչպես է վայրենացած ամբոխը Սումգայիթում` կրակների մեջ այրում իր ամուսնուն: «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում: Այն «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության համատեղ արտադրություն է: Ֆիլմի դերասանական կազմում հայտնի և սիրված դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանի, Սոս Ջանիբեկյանի, Նարինե Պետրոսյանի, Բաբկեն Չոբանյանի հետ միասին ընկդգրվել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող դերասաններ Հոմայուն Էրշադին` Իրանից, Սանդրա Դաուկշայտե Պետրուլենեն` Լիտվայից, Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգ)` Ռուսաստանից։

Հարցազրույցը` Ռոզա Գրիգորյանի 

Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial Literacy