Մաշկային ամենամեծ խնդիրը համարեք լուծված․խառնեք 2 բաղադրիչ և արդյունքները կգոհացնեն
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Հնարավոր է, արդեն իսկ փորձել եք մաշկի ծակոտիները մաքրելու, սև կետերը հեռացնելու գրեթե բոլոր կրեմներն ու դիմակները, որոնք առկա են շուկայում, սակայն դեռևս գոհ չեք արդյունքներից։ Դադարեք գնել շուկայական արտադրանքները և փորձեք այս բնական դիմակը։ Սա լավագույն լուծումն է մաշկի սև կետերի և լայնացած ծակոտիների դեմ պայքարում։
Այս դիմակը կմաքրի մաշկը, կձգի ծակոտիները և չի առաջացնի մաշկի գրգռվածություն կամ բորբոքում։ Այն կհաղորդի երիտասարդացած տեսք ու փափուկ մաշկ։ Դիմակը նախատեսված է բոլոր տեսակի մաշի համար։
Անհրաժեշտ բաղադրիչները՝
• Առանց համի և գույնի 1 ճաշի գդալ ժելատին
• 1,5 ճաշի գդալ կաթ։
Կաթն ու ժելատինը խառնել և դնել միկրաոլիքային վառարանում 10-15 վայրկյան՝ մինչև խառնուրդը տաքանա։
Խառնուրդը մատներով քսել մաշկին և թողնել՝ մինչև չորանա։ Շատ հաստ շերտով պետք չէ քսել, քանի որ երկար ժամանակ կպահանջվի չորանալու համար։
Չորանալուց հետո հեռացնել մաշկից` պոկելով, որն իր հետ միասին կհեռացնի սև կետերը և մաշկը կդարձնի մաքուր ու փափուկ։