Կյանքում գլխավորը սերն է. սովորում ենք սիրել
LifestyleWnews.am-ը գրում է.
Մեզանից յուրաքանչյուրն ունակ է ստեղծել փոխադարձ, անկեղծ ու երջանիկ հարաբերություններ։
Ադամ Ջեքսոնի «Սիրո 10 գաղտնիքները» գրքում ներկայացված են պրակտիկ մեթոդներ, որոնք օգնում են կյանքում ստեղծել սեր, լուծել ինչպես անձնական հարաբերություններում, այնպես էլ կյանքի տարբեր ոլորտներում առաջացած խնդիրները։
Wnews.am-ը ներկայացնում է սիրով ապրելու հեղինակի տասը գաղտնիքները.
1. Մտքի ուժ.
Սերը սկսում է մտքերից։ Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք։ Սիրով լի մտքերը ստեղծում են սիրով լի կյանք, սիրով լի հարաբերություններ։
2. Հարգանքի ուժ.
Ինչ-որ մեկին սիրելու համար սովորեք հարգել նրան, իսկ ամենասկզբում հարգեք ինքներդ ձեզ։
3. Նվիրելու ուժ.
Եթե ցանկանում եք սեր ստանալ, պարզապես նվիրեք այն։ Որքան շատ սեր նվիրեք, այնքան կստանաք։
Սիրել՝ նշանակում է նվիրել ձեր կյանքի մի մասը՝ առանց նախապայմանների։ Սովորեք բարին գործել հենց այնպես։
Սիրո գաղտնի բանաձեւը կազմված է ոչ թե նրա վրա, թե ինչ ստանալ, այլ, թե ինչ կարող եք տալ։
4. Ընկերության ուժ.
Որպեսզի գտնեք իսկական սեր, սկզբում գտեք իսկական ընկերոջ։
Սիրել՝ նշանակում է ոչ թե նայել իրար, այլ աշխարհին նայել միեւնույն ուղղությամբ։
5. Դիպչելու ուժ.
Դիպչելը սիրո ամենաուժեղ դրսեւորումներից է, որը քանդում է փոխհարաբերությունների բոլոր պատնեշները։
Իրար դիպչելը փոխում է ֆիզիկական եւ էմոցիոնալ կարգավիճակը եւ մարդկանց սիրո հանդեպ ավելի ընկալելի է դարձնում։
Իրար դիպչելը կարող է օգնել բուժել մարմինն ու ջերմացնել սիրտը։ Երբ բացում եք գիրկը, բացում եք նաեւ սիրտը։
6. «Ազատություն տալու» սկզբունքի ուժ.
Եթե սիրում եք մեկին, ազատ թողեք։ Եթե նա վերադառնա ձեզ, ուրեմն ձերն է, եթե ոչ՝ երբեք էլ չի եղել։
Անգամ իսկական սիրային հարաբերություններում մարդկանց պետք է անձնական տարածություն։
Եթե ցանկանում եք սիրել սովորել, սովորեք ներել եւ ազատվել նախկին վիրավորանքից, վախերից, տխրությունից։
7. Շփման ուժ.
Երբ մենք սովորում ենք բաց եւ անկեղծ շփվել, կյանքը փոխվում է.
Ինչ-որ մեկին սիրելը նշանակում է շփվել նրա հետ։
Թողեք մարդիկ իմանան, որ սիրում ու գնահատում եք իրենց։
Երբեք մի վախեցեք ասել, որ սիրում եք։
Երբեք մի կորցրեք սիրելիին գովելու հնարավորությունը։
8. Նվիրվածության ուժ.
Որպեսզի սերն անկեղծ լինի, պետք է նվիրված լինել. նվիրվածությունն արտացոլվում է մտքերում եւ գործողություններում։
Նվիրվածությունն ու հավատարմությունը սերը փորձելու հնարավորություն է։
Նվիրվածության շնորհիվ կարելի է տարբերել ամուր հարաբերությունները փխրուն հարաբերություններից։
9. Զգացմունքներն արտահայտելու ուժ.
Զգացմունքները պահում են սիրո կրակն ու չեն թողնում, որ այն հանգչի։ Սիրո ինտենսիվ զգացմունքները բնորոշվում են խորը նվիրվածությամբ, հետաքրքրությամբ եւ երջանիկ հուզումներով։
Զգացմունքները կարելի է ջերմացնել՝ ստեղծելով նույն մթնոլորտը, երբ դրանք բոցկլտում էին։
10. Վստահության ուժ.
Վստահությունը սիրային հարաբերություններում անչափ կարեւոր է։ Առաց դրա մարդ դառնում է կասկածամիտ, անհանգիստ, իսկ մյուսն իրեն զգում է էմոցիոնալ թակարդում, նրան թվում է, թե խեղդվում է։
Հնարավոր չէ մեկին իսկապես սիրել, եթե ամբողջությամբ չեք վստահում։
Եթե փորձում եք պարզել՝ իսկապես այդ մարդը ձեզ համապատասխանում է, հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք ամբողջությամբ վստահում եք նրան։