Ինչպես պատրաստել գեղեցիկ օղակ անձեռոցիկի համար
LifestyleԱյսօր ներկայացնում ենք փոքրիկ դաս, որը կօգնի պատրաստել գեղեցիկ օղակ անձեռոցիկի համար: Այս գեղեցիկ, նուրբ և գունեղ իրը էլ ավելի կգեղեցկացնի սեղանը:
Ձեզ անհրաժեշտ կլինի՝
- Օղակի համար գծագիր (կարող եք ներբեռնել այստեղից)
- Գունավոր ստվարաթուղթ
- Մկրատ
- Սուր դանակ (X-Acto)
- Երկկողմանի սկոտչ
Պատրաստման եղանակը՝
1. Տպեք կամ գծեք գծագիրը ստվարաթղթի վրա: (Կարող եք տպել 2 գույնի թղթի վրա և համադրել դրանք. ինչպես ներկայացված օրինակում)
2. Մկրատով կտրեք պատկերը: Ոչ հասանելի և նեղ մասերը կարող եք կտրել դանակով:
3. Միացրեք կտրված մասերը երկկողմանի սկոտչով, ինչպես ցույց է տրված ստորև:
4. Երկու կողմից կորացրեք ծաղկի թերթերը:
5. Ժապավենից ձևավորեք օղակ:
Պատրաստ է !!!










