Ով է ավտոմեքենա նվիրել Մարգարիտա Բարխոյանին
LifestyleBravo.am-ը գրում է.
Կատարվել է Մարգարիտա Բարխոյանի երազանքներից մեկը` նա նվեր է ստացել իր ամենասիրելի «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ այն գնել է իր հայրը.«Միշտ ցանկացել եմ հենց այս մոդելի ու այս գույնի ավտոմեքենա ունենալ։ Ծնողներս տարեդարձիս առթիվ որոշել էին ինձ անակնկալ մատուցել, բայց ծննդյանս օրը մայիսին է, իսկ պատվերը շուտ հասավ Երեւան։ Նրանք անսպասելի կերպով նվիրեցին` անսահման ուրախացնելով»։
Երգչուհին վարել սովորել է 8 տարի առաջ, սա իր 3-րդ ավտոմեքենան է.«Բավական հմուտ վարորդ եմ, ձյունառատ օրերին էլ վարում եմ: Չեմ սիրում արագ վարել ու չեմ սիրում երկար ճանապարհին ղեկին լինել։ Սովորաբար, մարզեր գնալիս եղբայրս է վարում։ Մեքենան անհրաժեշտություն է, ուշադրություն եմ դարձնում ոչ միայն հարմարավետությանը, այլեւ գեղեցկությանը։ Բոլոր մեքենաներս «ջիպային» են եղել. փոքր մեքենաների ղեկին ինձ հանգիստ չեմ զգում»։
Շարունակությունը` այստեղ:
