Հանուն սիրո արված 9 ամենախենթ քայլերը. Photo
LifestyleՀանուն սիրո մարդիկ պատրաստ են թողնել ունեցվածքը, ռիսկի դիմել կարիերայով, առողջությամբ եւ անգամ սեփական կյանքով։ Կան բազմաթիվ գեղեցիկ ու ռոմանտիկ սիրային պատմություններ, որոնք ժպիտ են առաջացնում եւ հավերժ տպավորվում։
Wnews.am-ը ներկայացնում է մի քանի սիրային քայլեր, որոնք գրավել են բոլորիս սրտերը եւ ստիպել այլ կերպ նայել ռոմանտիզմին։
Անձրեւ 100 կգ վարդերից.

Մի օր Բրազիլիայում բնակվող աղջիկը փողոց դուրս եկավ ուժեղ անձրեւի ժամանակ, սակայն երկնքից ոչ թե ջրի կաթիլներ, այլ կարմիր վարդեր էին թավփւոմ։ Պարզվում է, նման խենթ կերպով էր իրեն սիրահարված տղան որոշել սեր խոստովանել։ Նրա տան վրա 100 կգ վարդ էր թավում։
Սերը Պիկադիլլիում գլխավոր նորությունն է.
Լոնդոնի բնակիչը ծախսել է իր բոլոր խնայողությունները, որպեսզի գեղեցիկ կերպով սեր խոստովանի։ Չորս ժամ շարունակ ամեն երկու րոպե նրա քնքուշ խոսքերը երեւում էին Պիկադիլլի նորությունների էկրանին։
Մարոկկոյից մինչեւ Իտալիա ոտքով.
Իտալուհի Վիկտորիան արձակուրդներին Մարոկկո էր գնացել եւ այնտեղ հանդիպել երիտասարդ ֆրանսիացի Պասկալին։ Նա սիրահարվում է տղային առաջին հայացիքց, սակայն երբ արձակուրդն ավարտվում է, տուն է վերադառնում։
Պասկալը որոշում է ամեն գնով ապացուցել իր սերն ու զգացմունքնեի ամրությունը եւ Իտալիա է գնում ոտքով։ Վիկտորիան համաձայնվում է դառնալ Պասկալի կինը։
Հանուն սիրո հրաժարվել է գահից.
Նա թագավոր էր ընդամենը 326 օր, սակայն հասարակ ամերիկուհու հետ հանդիպումը շուռ տվեց նրա կյանքը։ Նա սիրեց կնոջն ու որոշեց ամեն գնով նրա հետ կապել իր կյանքը։
Նա ստիպված հրաժարվեց թագից, ընտանիքը նրան երես թեքեց։ Նրանք տեղակայվեցին Բուլոնյան անտառում, որպեսզի ոչ ոք չխանգարի իրենց երջանկությանը։ Նրանք միասին շատ երջանիկ էին։
Շտապօգնության ազդանշանի տակ սերենադ.
Հնարամիտ իտալացին սիրելիի պատուհանի տակ սերենադ երգելու համար գողացել է շտապօգնության մեքենան, սակայն հարեւանները այնքան էլ չեն գնահատել նրա այս քայլը եւ ոստիկանություն են դիմել։ Հարցին, թե ինչին է պետք եղել շտապօգնության մեքենան, նա պատասխանել է, որ սերենադի համար երաժշտական ուղեկցություն է անհրաժեշտ, իսկ նա չի կարողանում նվագել։
Փախուստ լեռ.
Չինաստանի խուլ գյուղերից մեկում 19-ամյա տղան սիրահարվում է։ Նրա ընտրյալն իրենից 10 տարով մեծ այրին էր, սակայն ամեն ինչ նրանց դեմ էր դասավորվել. այս ընտրությանը դեմ էր նրա ընտանիքը, հարեւանները, մի խոսքով՝ բոլորը։ Տղան առաջարկում է սիրելիին փախչել եւ բնակություն հաստատել սարի վրա։ Որքան էլ տարօրինակ հնչի, նրանք այդպես էլ վարվում են. քարանձավը նրանց տունն է դարձել, որտեղ ապրում են ավելի քան հիսուն տարի։
Ծաղիկներով նկար.
Ռոմանտիկ դրսեւորումները կանանց էլ են բնորոշ։ Ամերիկացի նկարչուհին 245 օր իր սիրելիի բակում ծաղիկներ է աճեցրել, որպեսզի սիրելին մի օր զարթնելով՝ պատուհանից տեսնի իր դիմանկարը՝ պատրաստված ծաղիկներից։
Հանուն մեկ համբույրի՝ անսահման ալ վարդեր.
Նկարիչ Նիկո Պիրոսմանին պաստառին տեսնում է պարուհի Մարգարիտա Դե Սեվերի լուսանկարն ու անհուսորեն սիրահարվում։
Համերգին նրա կատարման ազդեցության տակ, տղամարդը որոշում է վաճառել իր ողջ ունեցվածքն ու ամբողջ գումարով վարդեր գնել եւ ուղարկել կնոջը։ Լեգենդի համաձայն, կինը տեսնում է ծաղիկներն ու որոշում նկարչից շնորհակալություն հայտնել համբույրով։
Խախտել օրենքը.
Կոլին անունով երիտասարդը սիրահարվում է մի աղջկա, ով աշխատում է որպես ավտոտեսուչ եւ ոչ մի կերպ չի նկատում տղային։ Կոլիը որոշում է հենց այնպես չհանձնվել։ Նա ամեն անգամ խախտում է մեքենան կանգնեցնելու օրենքը, որպեսզի Դորիսը որքան հնարավոր է հաճախ մոտենա իրեն ու տուգանքներ գրի։ Սա աշխատում է. շուտով ավտոտեսուչը դառնում է տղայի կինը։ Իհարկե, Կոլինը ստիպված եղավ վճարել տուգանքների համար եւ 110 ժամ հասարակական աշխատանք կատարել։







