Հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքների ցուցադրություն՝ «ԼաԳալլերիա»-ում (տեսանյութ, լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մարտի 18-ին «ԼաԳալլերիա» խանութ-սրահում մեկնարկեց «Կինը՝ որպես արվեստի և նորաձևության հավերժ ոգեշնչման աղբյուր» խորագրով հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքների ցուցադրությունը: Ցուցադրությունը կազմակերպվել է «ԼաԳալլերիա» բարձրակարգ հագուստի խանութի և «Անտիկյան Գալլերի» ցուցասրահի համատեղ ջանքերով:
«Կարծում եմ՝ շատ հետաքրքիր, ոչ ստանդարտ նախաձեռնություն է, հետևաբար, ողջունվեց ժամանակակից արվեստագետների կողմից: Այս անգամ գաղափարի շուրջ համախմբեց կանանց միամսյակը, և որոշեցինք համատեղ ներկայացնել կնոջը՝ որպես հավերժական ոգեշնչման աղբյուր, մուսա՝ և՛ նորաձևության համար, և՛ արվեստի: Սա հերթական առիթն է կնոջը մեծարելու համար»,-Life.panorama.am-ի հետ զրույցում ասաց «Անտիկյան Գալլերի» ցուցասրահի ղեկավար Արմինե Անտիկյանը:
Ցուցահանդեսում ներկայացված են ժամանակակից հայ վեց արվեստագետների՝ Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Արշակ Սարգսյանի, Արտակ Սարգսյանի, Արա Ալեքյանի և Մարինա Դիլանյանի, ինչպես նաև իտալացի Բրունո Բրունիի բացառիկ աշխատանքները:
Շարունակությունը` այստեղ: