Yerevan, 26.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը բացահայտում է համայնքների տնտեսական ներուժը, որպեսզի ուղղի ներդրումներ. Դավիթ Լոքյան

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 18-ին աշխատանքային այցով Տավուշում էր: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը: Նախարարն այցե լել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ, մասնավորապես` Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Դովեղ,  հանդիպել համայնքի բնակիչների հետ, զրուցել խնդիրների շուրջ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, համայնքապետերի հետ ունեցած հանդիպումների ժամանակ նախարար Դավիթ Լոքյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրերի անհրաժեշտություն կա տվյալ համայնքում  իրականացնելու` ելնելով տվյալ համայնքի կարիքներից: Քննարկվել են նաև ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում իրականացվող և իրականացվելիք համայնքային ծրագրերին վերաբերող հարցեր:

ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորվող վերոնշյալ ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից`  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ծրագրի շրջանակներում  Տավուշի մարզի քառասունհինգ սահմանամերձ համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը՝ թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը և եկամուտ ստեղծող ծրագրերը:     

«Մենք փորձելու ենք տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները գյուղ առ գյուղ զարգացնել և այդ ուղղությամբ տանել առաջիկա ներդրումային քաղաքակությունը»,-նշել է իր խոսքում նախարար Դավիթ Լոքյանը:

Այնուհետև նախարարն ուղևորվել է Նոյեմբերյան, որտեղ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի և ոլորտի այլ պատասխանատուների հետ անցկացրել է խորհրդակցություն` համայնքներում աղքատության հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցերը քննարկելու նպատակով:  Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել համայնքի բնակիչների կողմից  եկամտաբեր տնտեսություն վարելը: Նախարարը նշել է, որ  շուտով ՀՀ կառավարությունը կընդունի «Հայաստանի 20 16-2025թթ. տարածքային  զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը, որն ամբողջությամբ նվիրված է լինելու վերոնշյալ գաղափարին, այն է` համայնքների տնտեսական ներուժի բացահայտում և այդ ուղղությամբ ներդրումային քաղաքականության իրականացում:  

«Ես տպավորված եմ, որ մարզպետը ինձանից շատ այս խնդրի ջատագովն է, և մենք այստեղ չհաջողելու խնդիր չունենք, եթե դուք նույնպես միանաք մեր այս ընդհանուր գաղափարին: Սա դառնում է պետության հիմնական առանցքային ուղղություններից մեկը` տարածքները հավասարաչափ զարգացնելու և ՀՆԱ-ն մեծացնելու գործում»,-ասել է Դավիթ Լոքյանը խորհրդակցության ավարտին:

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը  Դիլիջան համայնքն էր: Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում ներկայիս Դիլիջան համայնքը կազմավորվել է  նախկին Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքների միավորումից: Դիմելով խորհրդակցությանը ներկա համայնքապետերին, նախարարը նշել է, որ այցելության հիմքում դրվել էր  հիմնական քննարկումն անցկացնել հատկապես Դիլիջանում՝  խոշորացման գործընթացից հետո համայնքներում առկա խնդիր ները, հետագա ծրագրերը  տեղում քննարկելու նպատակով: Նա շնորհակալություն է հայտնել համայնքապետերին՝ խոշորացման գործընթացն արդյունավետ անցկացնելու համար: 

«Կարծում եմ, որ կառավարման այս ձևը կնպաստի ձեր համայնքների ընդհանուր բարգավաճմանը»,-ասել է Դավիթ Լոքյանը, ընդգծելով, որ այս գործընթացը շարունակական է լինելու, իրականացվելու է ողջ հանրապետության տարածքում: Նախարարն ընդգծել է, որ Դիլիջանի խոշորացման ծրագիրը  կարող է  օրինակելի լինել մյուս համայնքների համար:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են  խոշորացված համայնքներում  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից նախատեսվող տնտեսական զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: «Մեր խնդիրը պետք է դառնա այդ ամբողջը համահունչ դարձնել պետության կողմից որդեգրած տարածքների տնտեսական զարգացման ռազմավարությանը, որով  փորձելու ենք ակտիվացնել համայնքներում տնտեսական քայլերը»,-ասել է նախարարը՝ առաջարկելով համայնքապետերին   արդյունավետ ծրագրեր  ներկայացնել: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրերի կազմման և իրականացման գործում ՏԿԶ նախարարությունը պատրաստ է աջակցել համայնքներին: 

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead