Շառլ Ազնավուրը ապրիլի 6-ին համերգ կտա Պրահայում
CultureՇառլ Ազնավուրը ապրիլի 6-ին համերգ կտա Պրահայում, գրում է Hospodarske Noviny չեխական պարբերականը:
Շանսոնիեն պարբերականի հետ զրույցում նշել է, որ ինքը մոտ կես դար առաջ՝ 1968թ. օգոստոսի դեպքերից հետո, պատրաստվում էր ելույթ ունենալ այն ժամանակվա Չեխոսլովակիայի մայրաքաղաքում: Երբ ցուցարար ուսանող Յան Պալախն ինքնասպան էր եղել, համերգը չեղյալ էր հայտարարվել:
«Այն կազմակերպիչները չեղարկեցին, հնարավոր է, իշխանությունից ինչ-որ մեկը: Նրանք ճիշտ չհամարեցին, որ նման իրավիճակում մեկը երգի: Ինձ այն ժամանակ այդպես բացատրեցին, ես էլ շատ քիչ բան գիտեի այն մասին, թե ինչ է այդ ամենի հետեւում կանգնած:
Սակայն դրանից հետո ես մի քանի անգամ եղել եմ Պրահայում, նկարահանվել 2 ֆիլմում, մեկը՝ «Հայր Գորիոն», մյուսն էլ անգլիական էր կամ ամերիկյան: Կներեք մոռացել եմ, ուղղակի ավելի քան 80 ֆիլմում եմ նկարահանվել, դժվար է բոլորը հիշել»,- ասել է երգիչը: