Նիհարեք քնած ժամանակ
Lifestyle1. Ընթրիքի կարևորություն: Շատերը կարծում են, որ ընթրիքը բաց թողնելով՝ ավելի արագ են նիհարում, սակայն իրականում այդ կերպ օրգանիզմը չի ստանում ճիշտ սնուցում եւ օրգանիզմի նյութափոխանակությունը դանդաղում է։ Կարևոր է ընթրել և հաշվի առնել հետևյալ կանոնները.
ընթրել պետք է քնելուց երեք ժամ առաջ
ընթրիքը պետք է թեթև լինի, «համեստ», բայց հավասարակշռված
2. Մինչեւ քնելը զբոսնեք 30 րոպե։ Այսկերպ կկարողանաք ակտիվացնել նյութափոխանակությունը: Քայլեք արագ և խորը շնչեք:
3. Լոգանք, որը հանում է տոքսինները: Զբոսանքից հետո օգտակար է հանգստացնող լոգանք ընդունել: Շաբաթվա ընթացքում մեկ անգամ օգտակար է նաև լոգանք ընդունել, որն օրգանիզմից հանում է տոքսինները: Այդպիսի լոգանք ընդունելու համար ջրի մեջ ավելացրեք 100 գրամ սննդային սոդա, 5 կաթիլ լավանդայի յուղ, 100 գրամ ծովի աղ:
4. Բուսական թեյեր: Գոյություն ունեն շատ համեղ բուսական թեյեր, որոնք կարելի է խմել քնելուց առաջ: Դրանք օգնում են այրել ճարպերը, վիտամինների հարուստը աղբյուր են, օգնում են թուլանալ:
Առաջարկում ենք քնելուց առաջ խմել հետեւյալ բաղադրատոմսով պատրաստված ըմպելիքը.
Բաղադրամասեր՝
1 հատ վարունգ
1 ճյուղ մաղադանոս
1 կիտրոն
1 թեյի գդալ կոճապղպեղ
1 թեյի գդալ ալոե վերայի հյութ
½ բաժակ ջուր
Միախառնեք բոլոր բաղադրիչները և խմեք քնելուց առաջ։
5. Պատրաստվեք լավ քնել: Լավ քունը նպաստում է քաշի նվազեցմանը: Գիշերվա ընթացքում օրգանիզմի լիմֆատիկ համակարգը զբաղված է կարևոր գործով՝ դուրս է բերում տոքսինները: Եթե դա բավարար քանակով չի կատարվում, օրգանիզմում հավաքվում են վնասակար նյութեր, որոնք կարող են հանգեցնել բորբոքման եւ չթողնել ազատվել ավելորդ քաշից:

