Որքան կեղտ են թաքցնում iPhone 6 Plus-ը, MacBook Air-ը և Nokia 3310-ը
LifestyleShabat.am-ը գրում է.
Բրիտանացի գիտնականները պնդում են, որ սմարթֆոնների մակերևույթին բակտերիաները 18 անգամ ավելի շատ են, քան տղամարդկանց հասարակական զուգարանում ջուրը բաց թողնելու բռնակի վրա: Սնկերը, բորբոսը, աղիքային ցուպիկը և այլ՝ «գիտությանը հայտնի գազաններ», իրոք, կարող են ընկնել սիրելի սարքի վրա, հայտնում է portaltele.com.ua-ն:
Onliner առցանց ռեսուրսը որոշել է վերլուծել խնդիրը և պատվիրել է հետազոտություն, որը ցույց է տվել, որ նույնիսկ ամենասովորական ու առօրյա առարկաներում կարող են թաքնված լինել «անակնկալներ»: Սակայն եթե շահագործման ընթացքում մարդը ժամանակ առ ժամանակ մաքրի իր iPhone 6 Plus-ը, MacBook Air-ը և Nokia 3310-ը հատուկ անձեռոցիկով կամ նույնիսկ չոր լաթով, սարքերի վրա միկրոօրգանիզմների գոյատևման համար շանսեր չեն մնա: Հաշվի առնելով դա՝ կարելի է ասել, որ սմարթֆոնից օգտվելը կարող է բակտերիական աղտոտման տեսակետից բոլորովին անվտանգ լինել:



