Վթար Ափնա գյուղի մոտակայքում
SocietyՄարտի 20-ին, ժամը 17.36-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Տառերի պուրակի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ափնա գյուղի մոտակայքում բախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղու «Գազել» մակնիշի 2705 L պ/հ (վարորդ՝ 1962 թ. ծնված Ա. Հ.) եւ «Porsche Cayenne» մակնիշի 86 TR 666 պ/հ (վարորդ Ա. Ա.) ավտոմեքենաները:
«Գազել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1989 թ. ծնված Ս. Հ.-ը տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին նկատել են «Volkswagen Vento» մակնիշի 33 DF 568 պ/հ խափանված ավտոմեքենան, որի վարորդին եւ 2 ուղեւորներին տեղափոխել են ՀՓՋ: