Դեմքի կրեմներ, որոնց միասին օգտագործումը վտանգավոր է
LifestyleWnews.am-ը գրում է.
Գեղեցկության հետեւից ընկնելով՝ կանայք հաճախ սխալ են համադրում կոսմետիկական միջոցները։ Եթե ցանկանում եք, որ դրանք արդյունավետ լինեն եւ գեղեցկացնեն ձեզ, ուշադիր նայեք ձեր կրեմների բաղադրիչներին. դրանցից շատերը չի կարելի համադրել միմյանց հետ։
Wnews.am-ը ներկայացնում է, թե որ բաղադրիչներն են իրար հետ համադրելիս վտանգավոր.
Վիտամին С + բենզոիլ պերոքսիդ.
Բենզոիլ պերոքսիդը օգտագործվում է դեմքի կորյակների դեմ։ Ներկայումս շատ արտադրողներ են կոսմետիկայում օգտագործում С վիտամինը, սակայն այս երկու բաղադրիչները միասին չի կարելի օգտագործել, քանի որ միասին երկու բաղադրիչները կորցնում են իրենց օգտակարությունը։ Այս երկու բաղադրիչներով կրեմները նույն օրը մի օգտագործեք։
Սալիցիլինաթթու եւ գլիկոլաթթու.
Սալիցիլաթթուն մտնում է ակնեների դեմ ստեղծված կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ։Գլիկոլաթթուն ունի չորացնող հատկություն, այն նպաստում է մաշկի արտաքին շերտի հեռացմանը՝ առանց մաշկը տրավմաների ենթարկելու։ Երկու միջոցները չափացանզ արդյունավետ են, սակայն միաժամանակ օգտագործման դեպքում կարող են ուժեղ չորացնել մաշկը, այնպես որ միասին չարժե օգտագործել։
Տրետինոին + հատիկավոր սկրաբեր
Շատ մաշկաբաններ գնահատում են տրետինոինը մաշկի ռեգեներացիան ուժեղացնելու կարողության համար։ Այն արդյունավետ է կնճիռների դեմ պայքարի, մաշկի գույնի վերականգնման եւ անհարթությունները շտկելու համար։ Ցավոք տրետինոինը չորացնում է մաշկը եւ ճաճքվածություն է առաջացնում։ Բացի այդ, այն մաշկը զգայուն է դարձնում, այդ պատճառով էլ միաժամանակ տրետինոինի եւ կոպիտ սկրաբերի օգտագործումը բերում է մաշկի վնասման։ Տրետիոնինին օգտագործման դեպքում օգտվեք մաշկը մաքրող փափուկ գելերից։
Տրետիոնին + դեմքի տոնիկ
Դեմքի տոնիկներն ունեն մի շարք օգտակար հատկություններ. դրանցից ոմանք ստեղծված են մաշկի ակնեները վերացնելու, մյուսները՝ մահացած բջիջները հեռացնելու համար, սակայն միաժամանակ տրետինոին պարունակող միջոցների հետ տոնիկների օգտագործումը կարող է վտանգել մաշկը՝ չափից շատ չորացնելով։