ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է
SocietyՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի կարճատև արձակուրդն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Գալուստ Սահակյանը կարճատև արձակուրդ էր մեկնել մարտի 14-ին: Նա այն անցկացրել է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը պետք է անցներ նաև բժշկական հետազոտություն: ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն էր ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: