1 շաբաթում՝ 1 միլիոն դիտում. «Սիրո գործակից» ֆիլմի նոր հաջողությունը
Lifestyle«Մեկ շաբաթում «Սիրո Գործակից» ֆիլմը YouTube - ում հավաքեց 1.000.000 դիտում: Հայաստանից և Սփյուռքից ստացել ենք հազարավոր էլեկտրոնային հաղորդագրություններ և մեկնաբանություններ: Բոլորին չէինք կարող անձամբ պատասխանել, այդ պատճառով որոշեցի այս գրառման միջոցով ԲՈԼՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼ բարձր գնահատականների համար: Երջանիկ եմ, որ կարողացել ենք մեր հայրենակիցներին ուրախ տրամադրություն պարգևել !!!!!!! Սիրում եմ Ձեզ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!»,-Facebook-յան իր էջում գրել է ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Հայկ Մարությանը։
Նշենք, որ ավելի վաղ Հայկը տեղեկացրել էր, որ «Սիրո Գործակից»-ը 2015-ին մեծ էկրաններ բարձրացած բոլոր հայկական ֆիլմերից ամենաշատ հանդիսատեսն է ունեցել։