Գայլի հարձակումից տուժած կինը բուժզննում է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում
SocietyՎայոց ձորի Խաչիկ գյուղում գայլի հարձակումից տուժած 75-ամյա Ռոզա Հարությունյանը տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Արմենպրեսի փոխանցմամբ` կինը բուժզննում է անցնում բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակի մասին տեղեկատվություն կլինի ավելի ուշ: