Նա արդեն մեծ մարդուկ է, ում հետ կարող ես հանգիստ խոսել՝ վստահ լինելով, որ քեզ հասկանում է. Լուսինե Թովմասյանը՝ Փարիզում անցկացրած հանգստի և փոքրիկի մասին (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Լուսինե Թովմասյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Գեղեցկուհի մայրիկը պատմել է վերջերս Փարիզում անցկացրած հանգստի, առաջիկա ծրագրերի եւ փոքրիկ Արիանայի մասին:
«Փարիզ մեկնել էի ընկերուհուս եւ իմ շատ լավ ընկեր դիզայներ Վահան Խաչատրյանի հետ: Կարճ ժամանակ անցկացրեցինք, չհաշված վատ եղանակի պայմաններում, բայց ինչեւէ, երբ ընկերներով ենք, ժամանակը, միեւնույն է, ուրախ է անցնում: 6 օրում հասցրեցի լավ ժամանակ անցկացնել ու նաեւ Վահան Խաչատրյանի հետ ֆոտոպատմություն իրականացնել, քանի որ այդ ընթացքում Վահան Խաչատրյանի հավաքածուն այնտեղ էքսպոյի էր մասնակցում»,- պատմեց Լուսինե Թովմասյանն ու նկատեց, որ իր բացակայության ընթացքում փոքրիկին խնամել են ամուսինը, մայրիկն ու դայակը.
«Բացակայությունս շատ կարճ տեւեց, ուստի փոքրիկիս մայրս, ամուսինս ու մեր դայակը կարողացել են պահել այնպես, որ աղջիկս իմ կարիքը չունենա, թեպետ այդ մի քանի օրում թե ես, թե նա շատ էինք կարոտել իրար»,- հավելեց Լուսինեն:
Շարունակությունը՝ այստեղ