Բեյոնսեն իր դստեր՝ Բլու Այվիի հետ մի շաբաթ շուտ է նշել Զատիկը
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Բեյոնսեն իր դստեր՝ Բլու Այվիի հետ Զատիկը (այս տարի մարտի 27-ին է) նշել է մեկ շաբաթ շուտ: Երգչուհուն միացել է նրա քույրը՝ Սոլանժը: Այդ մասին պատմել է հենց ինքը՝ երգչուհին իր պաշտոնական էջում:

Բեյոնսեն լուսանկարներ է հրապարակել, որոնցում նրա դուստր Բլու Այվին, քույր Սոլանժ Նոուլսն ու ինքն են պատկերված:

Լուսանկարները արվել են «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի մոտիվներով:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Ռիհաննան հայտնվել էր Vogue –ի շապիկին ու էջերին ու պատմել Բեյոնսեի հետ թշնամանքի մասին:
