Երևանի դպրոցների 450 աշակերտ անցել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլ
SocietyԱվարտվել է Երևանի հանրակրթական դպրոցներում առարկայական օլիմպիադաների քաղաքային փուլը, որի արդյունքում մայրաքաղաքի դպրոցների թվով 450 աշակերտ անցել է օլիմպիադայի հանրապետական փուլ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախորդ տարիների համեմատ գրանցվել է երեխաների մաս նակցության թվի աճ:
Այս մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում զեկուցել է հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: