Կտպագրվի անկախության տարիների ճարտարապետության եռալեզու ալբոմ
SocietyՔաղաքաշինության նախարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հրատարակելու է «Հայաստանի արդի ճարտարապետությունը 1990-2016» եռալեզու գունավոր ալբոմը, ուր տեղ են գտնելու անկախության տարիներին հայ ճարտարապետների կողմից նախագծված և կառուցված շենքերն և շինությունները:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ներկայացվող անհրաժեշտ նյութերի ցանկին և ժամկետներին կարելի է ծանոթանալ ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքում: