Նանան՝ հայկական տարազով ֆոտոշարքի, նոր երգի և առաջիկա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երեկ երգչուհի Նանան իր յութուբյան պաշտոնական էջում ներկայացրել է ժողովրդական հայտնի «Նախշուն բաջի» երգն իր մեկնաբանմամբ, երգչուհին նախըտրել է տեսահոլովակի փոխարեն երգը ներկայացնել ֆոտոպատմությամբ, որն իրականացրել է Մոսկվայում:
«Ճիշտն ասաց այս երգն ու ֆոտոպատմությունն իրականացվեց շատ պատահական. Ես Մոսկվայում էի ու տեղի «Армениа» կենտրոնը առաջարկեց հայկական տարզաով հետաքրքիր ֆոտոշարք իրականացնել, ինչն էլ մեծ հաճույքով ընդունեցի: Նշեմ, որ հագուստը տրամադրել է «Տերյան մշակութային կենտրոնը»: Հենց նկարահանման ընթացքում էլ անկախ ինձնից երգում էի «Նախշուն բաջի» երգը, որը աղջիկները ինձնից գաղտնի ձայնագրել էին: Իսկ ավելի ուշ արդեն ընկերներիս խորհրդով եւ պահանջով որոշեցինք նոր ֆոտոշարքս հենց այս տարբերակով ներկայացնել, ինչն էլ մեկ օրում արդեն հասցրեց մարդկանց դրական գնահատականին արժանանալ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Նանան, ով այս պահին էլ Մոսկվայում է գտնվում ու մանրամասնեց.
«Ձայնագրությունն իրականացրել ենք Երեւանում, գործիքավորումը կատարել է Մանվել Հակոբյանը, իսկ հոլովակը կազմել է Մարկ Հովհաննիսյանը: Նշեմ, որ այս երգի ժողովրդական տարբերակից դիտմամբ որոշեցինք չշեղվել, պահպանել ենք բոլոր գործիքները, իսկ տղայի ձայնի հատվածները կարդացել է Անդրեյ Միրզոյանը, ի դեպ նա արմատներով հենց Արցախից է»:
Շարունակությունը՝ այստեղ