Թոմ Քրուզի առաջին ընկերուհին հրապարակել է երիտասարդ դերասանի լուսանկարները
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Թոմ Քրուզի առաջին ընկերուհին առաջին անգամ է հրապարակել երիտասարդ դերասանի մասին: Բրիտանական Daily Mail–ին տված հարցազրույցում ոմն Դայանա Քոքս առաջին անգամ պատմել է դերասանի հետ սիրային կապի մասին: Թոմ Քրուզին այն ժամանակն ոչ ոք չէր ճանաչում, աղջիկը երկու տարի հանդիպել է ապագա մեգաաստղի հետ: Պարզվում է Թոմը շատ խիստ երիտասարդ էր, որը ուզում էր միշտ ամեն ինչ վերահսկել: 17-ամյա Դայանան բաժանվել էր նրանից նրան դավաճանելուց հետո: Թոմն այդ ժամանակ նոր էր սկսել իր ուղին դեպի փառք:

Լուսանկարներում Թոմն ու Դայանան ընկերների հետ են

Զույգը ծանոթացել էր երեկույթի ժամանակ, Թոմը սկսել էր սիրահետել Դայանային։

«Ինձ նա դուր եկավ, ու մենք սկսեցինք հանդիպել: Այդ օրը մենք համբուրվեցինք, բայց սեքսով չզբաղվեցինք: Իսկ հետո սկսեցինք հանդիպել: Նա կրքոտ տղա էր, մենք սեքսով էինք զբաղվում որտեղ պատահի՝ հայրիկի մեքենայում, մեր ավտոտնակում: Նրա մեջքին իմ եղունգներից պետք է որ հետքեր մնացած լինեն: Նա իր կարիերան սկսել է որպես Playboy:

Նա կանանց դուր էր գալիս ու հասնում էր իր նպատակին: Նա սկսեց նկարահանվել, ինձանից հեռու էր, ես նրան դավաճանեցի ու պատմեցի այդ մասին: Մենք բաժանվեցինք, նա գնաց իր ճանապարհով, քանի որ գիտեր, թե ինչ է ուզում »,- պատմում է Դայանան, որը հիմա երեք երեխաների մայր է:

