Հայաստանը դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում. ՀՀ Նախագահը ցավակցել է Բելգիայի վարչապետին
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 22-ին ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն։
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և հանձնառու է այդ չարիքի դեմ միջազգային պայքարին իր ներդրումը բերելու հարցում»: