Համացանցի «ամենատխուր պապիկը» մամուլի շնորհիվ հանդիպել է վեց թոռներին
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Օրեր առաջ բրիտանական Daily mail-ը հրապարակել էր մի տխուր պատմություն, որը հուզել էր Twitter-ի միլիոնավոր օգտատերին։

Ուսանողուհի Քելդի Հարմոնը Twitter-ի իր էջում տեղադրել էր պապիկի՝ Կենի Հարմոնի տխուր լուսանկարը, որի մեկնաբանության մեջ գրել էր, որ պապը ճաշ էր պատրաստել ու հրավիրել իր վեց թոռներին, սակայն նրանցից միայն ինքն էր գնացել պապին այցելության։ Լուսանկարում հոգատար պապիկն ուտում է այդ 12 բուրգերներից մեկը, որը նա պատրաստել էր թոռների համար եւ մտադիր էր հաճելի երեկո անցկացնել սիրելի մարդկանց հետ։
Պարզվում է, պարբերականը ոչ միայն անդրադարձել, այլեւ գնացել է պատմության հետքերով՝ անկատար չթողնելով համացանցի «ամենատխուր պապիկի» այս փոքրիկ ցանկությունը։

Համաշխարհային մամուլի եւ օգտատերերի բուռն արձագանքի շնորհիվ կիրակի Կենի Հարմոնը հանդիպել եւ ճաշել է վեց թոռների հետ, իսկ եւ Daily mail-ը լուսանկարել է նրանց։

Լուսանկարներում պապիկի դեմքը երջանկությունից ուղղակի փայլում է։

Իսկ վրդովված շատ օգտատերեր ավելի հանգիստ են իրենց զգում։
