Երևանում կկայանա Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը
EconomicsԵրևանում մարտի 29-ին կկայանա Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահության նիստը։
Երևանյան նիստին մասնակցելու են Արդյունաբերողների և գործարարների միջազգային կոնգրեսի խորհրդի նախագահ, Մոլդովայի արդյունաբերողների և գործարարների ազգային կոնգրեսի նախագահ Վասիլի Տառլևը, կոնգրեսի նախագահ, Եվրասիական տնտեսական կոմիտեի ղեկավարների ներկայացուցիչ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշն ային խորհրդի անդամ Վիկտոր Գլուխիխը, Ուկրաինայի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, կոնգրեսի առաջին փոխնախագահ, Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Անատոլի Կինախը, կոնգրեսի փոխնախագահ, Ղազախստանի գործատուների կոնֆեդերացիայի վարչության նախագահ, փոխվարչապետ, Ղազախստանի էներգետիկայի և վառելիքի պաշարների նախարար Կադիր Բայկենովը, Բելոռուսի Հանրապետության փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Սերգեյ Սիդորսկին և այլ կազմակերպությունների ու ընկերությունների ղեկավարներ, գիտնականներ, մասնագետներ։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից, հայկական կողմից ողջույն խոսք և ելույթներ ունեն ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրացիայի և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը և այլոք։ Քննարկվելու են տնտեսական բազմաբնույթ և բազմակողմ հարցեր։