ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի գործով նյութերը ուղարկվել են ՀՔԾ
SocietyՕրերս ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով Շիրակի մարզային բաժնի հաշվապահ Ա․Խ․-ի նկատմամբ նշանակվել էր ծառայողական քննություն և կասեցվել էին վերջինիս լիազորությունները։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծառայողական քննության արդյունքում պարզվել են փաստեր, որոնց հիման վրա մարտի 22-ին նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։