Կառավարությունն Էմմանուել Ճգնավորյանին կտրամադրի զինվորական ծառայության զորակոչից տարկետում
SocietyՀՀ կառավարությունը երիտասարդ ջութակահար Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին կտրամարդրի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում` մինչ 2016 թվականի ձմեռային զորակոչը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 24-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման` վերջին տարիներին Էմմանուելն արտերկրում ծավալել է աննախադեպ եռանդուն երաժշտակատարողական գործունեություն` հանդես գալով որպես մենակատար։ Էմմանուել Ճգնավորյանին զինվորական ծառայության զորակոչից տարկետումը հնարավորություն կտա շարունակել ծավալած մշակութային գործունեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտությունները և ներկայացնել հայկական մշակույթն ու երաժշտությունը Հայաստանում և արտերկրում:
Ճգնավորյան կրտսերը ծնվել է 1995 թվականի ապրիլի 22-ին: