Մահացել է ռեժիսոր Անատոլի Տեր-Գրիգորյանը
Կյանքի 78-րդ տարում վախճանվել է ռուսաստանցի ռեժիսոր Անատոլի Էյրամջանը (իսկական ազգանունը՝ Տեր-Գրիգորյան): Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ կիեմատոգրաֆիստների միությունում: «Անատոլի Էյրամջանը սեպտեմբերի 24-ին մահացել Է Մայամիում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Անատոլի Տեր-Գրիգորյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 3-ին Ադրբեջանում: 1961 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտը: 1972 թվականին ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների սցենարների բաժինը: Գրում էր սցենարներ, 1989 թվականից ֆիլմեր էր նկարահանում ըստ իր սցենարների:
Որպես ռեժիսոր ճանաչում է ստացել 90-ական թվականներին, երբ էկրան բարձրացան նրա «Իմպոտենտը», «Կնամոլը», «Հանուն գեղեցիկ տիկնանց», «Փեսացուն Մայամիից» ֆիլմերը և ուրիշներ:
Անատոլի Տեր-Գրիգորյանը եղել Է 1992 թվականին կազմավորված «Նովի Օդեոն» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ Է, 2005 թվականից մշտապես բնակվում Է ԱՄՆ-ում: