Ստաս Պյեխան առաջին անգամ ցույց է տվել որդուն (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հանրահայտ երգիչ Ստաս Պյեխան այլեւս լայն հանրությունից չի թաքցնում իր որդուն՝ Պյոտրին: Երգիչն իր միկրոբլոգում հրապարակել է առաջնեկի հետ իր լուսանկարն ու բանաստեղծություն նվիրել որդուն, որն արդեն երկու տարեկան է դարձել:
Լուսանկարի վրա փոքրիկ Պյոտրն է, որին հայրը շատ հուզիչ ձեւով գրկել է: Լուսանկարին կցված մեկնաբանություններում երգիչը բանաստեղծություն է գրել, որը նվիրել է իր որդուն:

«Я рядом... Нет... Не далеко..
На окнах март, он зрел и свеж,
И Петр маленький... легко
Прошел двухлетний свой рубеж!»,- գրել է Ստաս Պյեխան:
Ստաս Պյեխան ու նրա կինը՝ մոդել ու դիջեյ Նատալիա Գորչակովան, ոչ միայն թաքցնում էին իրենց առաջնեկի դեմքը, այլեւ երկար ժամանակ հաջողացնում էին գաղտնի պահել նաեւ նրա ծննդյան փաստը: Պյոտրը ծնվել է 2014թ. գարնանը, ու միայն օգոստոսի վերջին է Ստասի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը հայտնել Պյեխայի ընտանիքի նոր անդամի մասին: