Փորձագետը Հայաստանում պետական կառույցների կայքերը հաքերային հարձակումներից պաշտպանված է համարում
SocietyՀայաստանում պետական մարմինների պաշտոնական կայքերը պաշտպանված են տարբեր տեսակի հաքերային հարձակումներից և կիբեռհանցագործություններից: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց մեդիա- փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «2009 թ. դեկտեմբերին ստեղծվեց կառույց, որն սկսեց պաշտպանել պետական կայքերը: Այդ ընթացքում գրեթե միջադեպեր չեն եղել՝ չնայած հասկանալի է, որ պետական կայքերն ամենաթիրախավորվածն են: Այնպես որ, կարելի է այս դեպքում դրական միտումի մասին խոսել»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Մարտիրոսյանը:
Նա հավելեց, որ իրավիճակն ավելի խնդրահարույց է այլ դեպքերում, որտեղ պետությունը չպետք է լինի իրական հարց լուծողը: «Օրինակ, եթե մամուլի մասին խոսենք, պարզ է, որ ընդդիմադիր մամուլը չի ցանկանա, որ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտպանի իրենց: Այստեղ պետք է հասկանալ, թե ինչ լուծումներ է պետք գտնել»,- մանրամասնեց փարձագետը: