Հայաստանի պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողովին
SocietyՄոսկվայում մարտի 23-ին մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 2460 պատվիրակ 79 երկրից: Համաժողովին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորությամբ մասնակցում է նաև հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից, «Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագրով համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և այլ տարածաշրջան ների երկրներից:
Միջոցառման երեք օրերի ընթացքում կանցկացվեն լիագումար նիստեր տարածաշրջանի առաջատար փորձագետների մասնակցությամբ, զուգահեռ նիստեր «Գիտություն և բժշկություն», «Աջակցություն միջազգային զարգացմանը», «Քաղաքացիական հասարակություն» խորագրերով, որոնց ժամանակ զեկույցով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սասմվել Գրիգորյանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի այլ մասնագետներ Հայաստանից։ Համաժողովը կշարունա կվի մինչև մարտի 25-ը։